Ուրբաթ, 26.04.2024, 12:22
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Գուլո Նահատակյանը` Երաժշտագիտական գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
21:52
Գուլո Նահատակյանը` Երաժշտագիտական գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Հայաստանի երաժշտագիտական գրադարան
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով Հայաստանի երաժշտագիտական գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գրադարանի նախկին տնօրեն Գուլո Նահատակյանը: Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր հունիսի 16-ին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գ. նահատակյանը, ինքը դեռեւս չգիտի' երբ վերջնականապես պարզ կդառնա, թե ով կշարունակի ղեկավարել գրադարանը: «Եթե անկեղծ, չեմ էլ պատկերացնում, թե ինչ է լինելու, եթե ես չշարունակեմ ղեկավարել գրադարանը, քանի որ ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը»,- ասաց Գ. նահատակյանը' շեշտելով, որ ինքն արդեն 15 տարի է, որ ղեկավարում է գրադարանը: Գ. Նահատակյանը նաեւ նշեց, որ աշխատակազմի հետ տարբեր միջոցառումների ծրագրեր են մշակում:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության բաժնի պետ Գայանե Դուրգարյանը եւս չկարողացավ պատասխանել, թե երբ վերջնական որոշում կկայացվի եւ հայտնի կդառնա' ով կշարունակի ղեկավարել գրադարանը:

Նշենք, որ Երաժշտագիտական գրադարանը հիմնադրվել է 1966 թվականին: Գրադարանային հավաքածուն ձեւավորվել է գրադարանին նվիրաբերված երաժշտական գրականության, պարտիտուրների, օպերային կլավիրների եւ նոտագիր այլ նյութերի հիման վրա: Գրադարանը իրականացնում է մոտ 5700 ընթերցողի գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայությունների մատուցումը:

Գրադարանային հավաքածուի կազմում ընդգրկված մոտ 210 800 միավոր երաժշտական գրականությունը, նոտագիր նյութերը, ամսագրերն ու էլեկտրոնային ռեսուրսներն ընթերցողներին տրամադրվում են առանձնացված սրահներում: Ընթերցողները խմբային կամ անհատական եղանակով ձայնադարանում կարող են ունկնդրել տարբեր ժանրերի երաժշտությունը' ձայնապնակների, խտասկավառակների եւ թվային սկավառակների միջոցով: Երաժշտասեր հանրության համար գրադարանում հաճախակի կազմակերպվում են երաժշտության ստեղծագործությունների ունկնդրումներ, քննարկումներ, կոմպոզիտորների, կատարողների, արվեստագետների, մշակույթի գործիչների հետ հանդիպումներ, նոր հրատարակված երաժշտական ստեղծագործությունների ցուցահանդեսներ եւ հոբելյանական միջոցառումներ:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/656228/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 857 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0