Հինգշաբթի, 28.03.2024, 19:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 18 » Գրական
16:53
Գրական
ԱԲՐԱՀԱՄ ԱՄԲԱՐՏ
Կեղծի հետ միայն
Եղծն է մտերիմ,
Քանզի պաշտում են
Միտքը ոխերիմ:
……………….
Մարդկութեանը ծառայութիւն՝
Առողջ մտքի սիրերգութիւն:
Առեւտրի հաշուարկութիւն՝
Էլ ի՜նչ սիրերգ…
Ի՜նչ էութիւն…
Ողջ դրուածքն է պղծերգութիւն:
………………….
Մարդասերից
Մարդ սիրել են սովորում:
Խաբեբայից՝
Մաքուր սիրոյ… աւիրում:
…………………
Ծառայում է
Մարդկութեանը՝  մարդաբոյր է:
Խաբէութեան տիրութեանը՝
Խելքից կոյր է:
………………….
Մարդն ի՛ր խելքով պիտի ապրի:
Ով ապրում է խելքով նրա,
Նրա կամքը պիտ կատարի:
Ու էլ ինչպէ՞ս…
Ինքը իրեն կառավարի,
Որ հասկանայ
Ինչ է միտքը խառնավար-ի:
…………………
Ով ապրում է նրա եսը
Նա կորցնում է իր երեսը:
…………………
Մոլորուած է յիշելով՝
Ծառն է տեսնում:
Կլանուած է իմաստով՝
Արմատները:
…………………
Մտածելով է խօսում
Միտքն ակունքից է հոսում,
Կատարելով է խօսում՝
Կարկատան է երազում:
…………………
Կատարողը… ինքը իրեն
Մտածող է համարում,
Տեսնես, արդեօք, ո՞րն է ինքը
Կատարելը համարում:
……………….
Ինքնախաբ միտքն է ծնում պատրանքը,
Սնում պատրանքը՝ կործանում… մարդը՛,
Որից այլեւս չունի՛ վերադարձ
Թմրասիրահար պատրանքապարտը:
………………….
Մարդն է խաւարում
Մեծամիտ հոգում,
Տհասութիւնն իր
Էլ չի բողոքում:
………………..
Հասարակ լինել
Չի նշանակում անհասակ լինել,
Նշանակում է
Հասարակութեան ճիշդ զաւակ լինել:
………………..
Անինքնուրոյնն է
Փորձում հարց լուծել:
Ո՞ւմ ինքնութիւնն է
Ուզում ներմուծել…
………………..
Ազատասէր միտքն է ծաղրում…
Անազատը՝
Բռնատիրոջ «հարազատը»:
………………….
Պարտւում են նրանք
Ովքեր կորցնում են բուն ինքնութիւնը
Եւ ոչ թէ նրանք
Ովքեր մերժում են կեղծ գոյութիւնը:
………………..
Գիտելիքը գործիք է:
Մտածելը՝ կարիք է:
Մտածելը արգիլող
Գիտելիքը չարիք է:
Հասկանալը… գալիք է:
…………………
Գարնանամուտ
Ըմբռնում է սխալը՝
Սկսում է ձնհալը:
…………………
Չարն է խանգարում՝
Ե՛ւ քեզ, ե՛ւ ինձ, ե՛ւ մեզ:
Երբ հանդուրժում ենք
Չարին տնաւեր
Կեանքն է խաւարում
Ե՛ւ քո, ե՛ւ իմ, ե՛ւ մեր:
…………………
Ատելութիւնը ինձ կուլ չի տուել,
Քանզի մարդապահ խիղճն եմ պահպանել
Եւ մարդու հանդէպ կեղծիքը վանել:
Ես, ինքնավստահ, իմ կարողութեամբ,
Չարապատուաստման խայծն եմ խափանել
Եւ անապական միտքը պահպանել:
Ատելութիւնը… ինձ կուլ չի տուել:
…………………….
Անիմաստ է
Իմաստ փնտրել անիմաստում:
Անիմա՛ստն է
Իմաստ փնտրել անիմաստում…
… կեանքն է փաստում:
…………………..
Խի՛ստ է՝ սիրողը,
Կե՛ղծ է՝ տիրողը,
Խառնաշփոթում՝
Մեծ է ներողը՛:
…………….
ՄՈԼՈՐԵԱԼԻՆ
Քո բնական ճիշդ աչքերից «հրաժարուած»,
Խաբեբայի աչքերով ես դիտարկում միշտ
Եւ արդիւնքում, կեղծ պատկերով հրապուրուած,
Խաբեբայի դիտանկիւնն ես համարում ճիշդ:
Էլ ո՞ւր մնաց…
Քո ինքնարթուն տեսանկիւնը, անբի՜ծ, վճի՜տ…
Կա՞յ… ջինջ կեանքը ապականող մէկ ուրիշ վիշտ…
………………..
Ողջախոհութի՞ւն,  Թէ՞…
Մեծամտախտածին  Ինքնախաբէութիւն
Ողջամիտը միշտ ձգտում է
Հասունութեան հորիզոնին,
Քանզի հասուն միտքն ահեղ է:
Իսկ խաբեբան…
Կարծում է թէ հանճարեղ է,
Արդէն լրիւ հասունացած…
Ինքն այնտեղ է:
……………………
Ճշմարտարժէք Մեծութիւնը
Հասունացման գործընթացը
Չարութի՞ւնն է՝
Չարանում է մարդկութիւնը:
Բարութի՞ւնն է՝
Վերանում է խեւութիւնը՝
Մարդակործան կեղծութիւնը,
Բռնութիւնը, գերութիւնը, կուրութիւնը…
Զարգանում է՝
Մարդու հանդէպ մարդ մնալու
Խղճամատոյց հեզութիւնը՝
Ճշմարտարժէք մեծութիւնը:
……………….
Ամէն դարում ամէն մի մարդ
Կոչեց դարը՝ «խառը օրեր»,
Քանզի նրանք պարզ չտեսան
Խառնակիչը, խորքում, ով էր:
………………….
Մէկն ասում է.
«Խաղ ու դաւով, մարդը զոհ է»:
Խեւն ասում է՝ «չարը… գոհ է»:
…………………
Որքան պարզ է մտածում,
Այնքան խորն է թափանցում,
Պարզ ու խորը դատելով
Բարդութիւնն է ածանցում:
Խաբէութեան ոլորտում
Պրպտում են մէկին տաս,
Պարզ ու խորը, խոր ու պարզ…
Իմաստութիւնն է պակաս:
……………………
Պարզութեան մէջ է իմաստութիւնը՝
Չարի, բարիի զանազանումը:
Չարի մեծարման բարդութեան մէջ է
Արմատաւորւում ապականումը:
……………….
Ապականումն է
Ինքնամաքրման կարիքը ծնում:
Երբ մարդը ուրոյն, անեղծ է մնում
Ինքնամաքրման կարիք
չի լինում:
………………….
Կեանքն են վստահում, չգիտեն թէ ում,
Եւ իրար մէջքից դանակ են խրում,
Կարծում են բակում քխ-քխ են խաղում,
Երբ իրականում բուն կեանքն են թաղում:
ԱԲՐԱՀԱՄ ԱՄԲԱՐՏ


Աղբյուր`http://asbarez.com/arm/107373/


Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 802 | Ավելացրեց: admin | Տեգեր: ԱԲՐԱՀԱՄ ԱՄԲԱՐՏ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0