Ուրբաթ, 26.04.2024, 16:13
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2012 » Նոյեմբեր » 7 » Գրական-երաժշտական երեկո` նվիրված Կոմիտասին
01:21
Գրական-երաժշտական երեկո` նվիրված Կոմիտասին
Կոմիտաս
Նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա գրական-երաժշտական երեկո` «Նվիրում Կոմիտաս վարդապետին»: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց տենոր Արտակ Ալավերդյանը, որը ելույթ կունենա երեկոյի ընթացքում, նմանատիպ երեկո այս տարի անցկացվել է հուլիսի 13-ին: «Այդ ծրագիրը լավ արձագանք ստացավ, և մենք որոշեցինք , որ այն պետք է ունենա շարունակություն: Այս անգամ դիմեցինք նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությանը, որը մեծ սիրով համաձայնեց օժանդակել մեծ վարդապետին նվիրված երեկոյի կազմակերպմանը»,- ասաց նա` հավելելով, որ յուրաքանչյուրը պատիվ կհամարի օժանդակել Կոմիտասին նվիրված միջոցառմանը:

Տենորը շեշտեց, որ երեկոն կբացվի հոգևորականի` Արմեն սարկավագ Սահակյանի խոսքով: «Դա շատ կարևոր մաս է: Բացի այդ, նախորդ երեկոյի ծրագրին միացել է Խորեն Լևոնյանը, որը կապահովի երեկոյի գրական մասը. այն դեռևս չենք ուզում բացել, թող հանդիսատեսը գա և վայելի: Իսկ ինձ կնվագակցի Կատարինե Հովսեփյանը»,- նշեց նա:

«Նվիրում Կոմիտաս վարդապետին» գրական-երաժշտական երեկոյի մուտքն ազատ է:


Աղբյուր` http://www.panarmenian.net/arm/news/131010/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 1286 | Ավելացրեց: admin | Տեգեր: Արտակ Ալավերդյան, Կոմիտաս | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0