Ուրբաթ, 26.04.2024, 23:31
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Մայիս » 21 » Գրքի միջազգային ցուցահանդեսներն ու տոնավաճառները գործնական արդյունքներ են տալիս
19:37
Գրքի միջազգային ցուցահանդեսներն ու տոնավաճառները գործնական արդյունքներ են տալիս
Հայաստանը վերջին տարիներին իր մշտական ներկայությունն է ապահովում գրքի միջազգային ցուցահանդեսներում ու տոնավաճառներում: Ինչպես այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հրատարակիչների ազգային ասոցիացիա»-ի նախագահ, «Էդիտ պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը, իրենք վերջին տարիներին Հայաստանը ներկայացրել են Ժնեւի, Փարիզի, Սալոնիկի, ԱՄՆ-ի միջազգային ցուցահանդեսներում, եւ հայկական տաղավարները միշտ հետաքրքրություն են առաջացրել այցելուների շրջանակներում: Մ. Մինասյանի խոսքով’ թեեւ Հայաստանում տպագրվող գրքերը որակյալ են եւ արտաքին տեսքով հետաքրքրություն են առաջացնում օտարերկրացիների շրջանում, սակայն կա նաեւ թարգմանական արվեստի խնդիր: «Հայերեն գրքերն ավելի մեծ հաջողություններ կունենային, եթե դրանք թարգմանված լիենին բազմաթիվ եվրոպական լեզուներով»,- նշեց նա’ հատկապես կարեւորելով Հայոց ցեղասպանության թեմատիկայով գրված գրքերի թարգմանությունը:

Մ. Մինասյանի խոսքով’ իրականում այդ ցուցահանդեսները միայն տեսության մակարդակով չեն սահմանափակվում, գործնական արդյունքներ են տալիս, կնքվում են համաձայնագրեր, որոնց արդյունքում հայ հեղինակների գրքերը թարգմանվում են օտար լեզուներով, որն էլ հնարավորություն է տալիս հեղինակներին դառնալ առավել ճանաչված եւ միջազգային համբավ ձեռք բերել:

Աղբյուր`http://ankakh.com/2011/05/120902/
Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 902 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Մայիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0