Հինգշաբթի, 25.04.2024, 21:24
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 5 » Գտնվել է քրդերենով երգող ականավոր հայ երգչուհու ձայնապնակը
18:49
Գտնվել է քրդերենով երգող ականավոր հայ երգչուհու ձայնապնակը
 Մարիամ Խան
Հայտնաբերվել է հանրաճանաչ երգչուհի Մարիամ Խանի կատարմամբ քրդական մաքամի ձայնագրությամբ հազվադեպ ձայնապնակ' Թախթ անսամբլի, երաժիշտ Կանունի ջութակի եւ վինի (ջնար) նավագակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով քրդական «Պուկ-Մեդիա» լրատվական կայքը, Մարիամ Խանն էթնիկ հայուհի է: Նա 1915 թ-ին թուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվել է քուրդ ընտանիքի կողմից, մեծացել է իրաքյան Քրդստանում եւ դարձել իր ժամանակաշրջանի ականավոր քուրդ կատարողներից մեկը: Մարիամ Խանն առաջին քուրդ երգչուհին է, որի կատարումը ձայնագրվել եւ պահպանվել է:

Նա մահացել է աղքատության մեջ Բաղդադում' 1949 թ-ին' թողնելով անգին երաժշտական ժառանգություն: Գտնված ձայնապնակը նրա' որպես մեծագույն քուրդ երգչուհիներից մեկի ականավոր տաղանդի վկայությունն է:

2011 թ-ի աշնան վերջին իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ABF շվեդական տանը քրդական երաժշտության երեկոյի ժամանակ տեղի կունենա Մարիամ Խանի ձայնապնակի ունկնդրումը, որը կազմակերպում է Քրդական գրադարանների եւ թանգարանների հիմնադրամը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/660507/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 664 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մարիամ Խան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0