Շաբաթ, 27.04.2024, 01:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 29 » Գյումրեցիները Մինասի որմնանկարների վերաբերյալ ՀՀ կառավարությունից այլ որոշման են սպասում
13:10
Գյումրեցիները Մինասի որմնանկարների վերաբերյալ ՀՀ կառավարությունից այլ որոշման են սպասում
Մինասի որմնանկար
Գյումրեցիները Մինասի որմնանկարների վերաբերյալ ՀՀ կառավարությունից այլ որոշման են սպասում

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում Գյումրիում դեռևս մնացած Մինաս Ավետիսյանի երկու՝ «Քարմշակմեքենա» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հայկական հովվերգություն» և «Էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող «Գորգ են գործում» որմնանկարների տեղափոխման ու վերականգման աշխատանքների թույլտվության մասին որոշում է կայացվել:

Այդ որոշման համաձայն՝ «Հայկական հովվերգություն» աշխատանքը պետք է վերականգնվի Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին և տեղադրվի Գյումրու քաղաքապետարանի շենքում, իսկ երկրորդ՝ «Գորգ են գործում» որմնանկարը «ԱԳ և ԱԱ Բաղդասարյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին և տեղադրվի Գյումրու Աբովյան փողոցի 218 հասցեում սեփականության իրավունքով կառուցվող շենքի սրահում:

«Շիրակ կենտրոնը» գյումրեցիներիս որոշակի ձեռքբերումը համարելով Մինասի՝ Գյումրիում գտնվող վերջին երկու որմնանկարները տեղում թողնելու ՀՀ կառավարության որոշումը՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Մինասի որմնանկարները վերոհիշյալ հասցեներում տեղափոխելու մասին երբևէ հանրային քննարկում չի իրականացվել. «Առավել ևս, մեր կարծիքով, տեխափոխման վայրի առումով լավագույն տարբերակները չեն ընտրվել: Տրամաբանական կլիներ, եթե որմնանկարները վերականգնվեին, տեղադրվեին և ցուցադրվեին Գյումրու մշակութային օջախներում:

Ոչ պակաս զարմանալի է այսօրվա կառավարության նիստում այդ հարցով զեկուցող մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի այն հայտարարությունը, թե Գյումրու համայնքային իշխանությունները, հասարակական կազմակերպությունները, մշակույթի ու արվեստի գործիչները հանդես են եկել այդ որմնանկարները վերականգնելու և Գյումրիում տեղադրելու առաջարկով:

Մենք համոզված ենք, որ Գյումրիից նման առաջարկություն չի եղել, քանի որ երբևէ նույնիսկ քննարկման թեմա չէր կարող լինել դեռևս Գյումրիում պահպանված վերոհիշյալ որմնանկարների տեղափոխման հարցը, այլ մշտապես քննարկվել է տարված որմնանկարների վերադարձնելու խնդիրը:

Ավելացնենք, որ նախորդ ամիս ավելի քան 8000 ստորագրություններով և 450 էջից բաղկացած Մինասի Գյումրիից տարված չորս որմնանկարները վերադարձնելու «Շիրակ կենտրոնի» կողմից կից գրությամբ ՀՀ վարչապետին ուղարկված պահանջագրերի պատասխանը մինչև օրս չի ստացվել:

Ուստի, ՀՀ կառավարության հուլիսի 28-ին ընդունած Մինասի որմնանկարների վերաբերյալ վիճահարույց որոշմանը չէ, որ սպասում էին գյումրեցիները: Այլ գյումրեցիները սպասում են իրենց միջոցներով պատրաստված և միմիայն իրենց պատկանող, սակայն ՀՀ կառավարության կողմից անցած ամիսներին Գյումրիից կիսագաղտնի պայմաններում տարված 4 որմնանկարների վերադարձնելու մասին որոշմանը:


«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ
Վահան Թումասյան


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28115.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 636 | Ավելացրեց: admin | Տեգեր: Մինաս, որմնանկար | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0