Ուրբաթ, 19.04.2024, 03:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 20 » Գյումրեցիները դիակապտություն են համարում Մինասի որմնանկարների տեղափոխումը
13:37
Գյումրեցիները դիակապտություն են համարում Մինասի որմնանկարների տեղափոխումը
Գյումրեցիներ
Մինասի որմնանկարները փրկելու անվան տակ դրանք իրենց բնօրրանից պոկել-տանելն անբարո քաղաքականություն է որմնանկարները վերականգնելու անվան տակ։ Այսօր Մինաս Ավետիսյանի որմնանկարների` Գյումրուց Երևան տեղափոխելու թոմայով ասուլիսին այս մասին ասաց Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանը։

«Մինասը 16 որմնանկար Գյումրիում չունի, ունի ընդամենը 2-ը՝ «Գիշեր և Ցերեկ» նկարը, որ ավերվել է Արման Ավետիսյանի թեթև ձեռքով. դա հիմա արդեն կարելի է ասել բեկորներ են։ Մյուսը՝ «Գորգ են մանում» եռանկարը, որ լավ վիճակում է։ Այդ երկուսը ևս վաճառված են և ունեն տերեր»,- ասաց նա։

Ըստ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանի՝ սկսած 1991թվականից այս խնդրի մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ, հաղորդումներ են պատրաստվել։ «Գյումրին անընդհատ դիմել է կառավարությանը, իսկ դրա վրա ուշադրություն դաձրին, երբ լավ սպոնսոր գտան. Մինասի որմնանկարները փրկելը ուղղակի մեծ բիզնես է»,- ասաց նա։

Ըստ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի՝ բոլոր որմնանկարների վրա կառուցվել են սարկոֆագներ, մինչդեռ նախարարությունը տարածել էր, թե այդպիսիք չկան։ «Նրանք եկել, տեր են դառել մեր` 23 տարի պահած որմնանկարներին։ Մենք լուսանկարել ենք՝ որմնանկարի աչքերը փորված հանված չեն, ծխախոտ հանգցված չէ, իսկ վանդալներ ամեն տեղ էլ կան։ Փողի պահանջ չի եղել, Էռնեկյանը, երբ 2007թ. գնեց օդանավակայանը, նրան ներվեց մոտ 270 մլն, որ մաքուր գնի։ Մենք կոչ ենք արել պարոն Էռնեկյանին՝ հաշվի առնելով դա՝ նվիրել այդ որմնանկարները Գյումրուն, եթե ոչ՝ գյումրեցիները պատրաստակամություն հայտնեցին հավաքել ու էդ մարդու գումարը տալ»,- նշեց նա՝ հավելելով, որ «փոխնախարարի ստերը կարելի է հասկանալ նախարարի ստախոսության ներքո»։

«Սա դիակապտություն է աղետից հետո,- ասաց Հասմիկ Մելքոնյանը.- երբ կողոպտվում էր պատկերասրահը, գյումրեցիները ձայն չհանեցին, քանի որ զբաղված էին իրենց մեռելները թաղելով։ Դա բառացի այդպես էր»։ Ըստ նրա՝ երբ տարիներ շարունակ Գյումրին իր «սուղ գրպանից պատվերներ էր տալիս Մինասին, որ արդեն Մինաս էր և դրանով ընտանիք էր պահում, այդ ընտանիքում մեծանում էր նաև Արման Ավետիսյանը, որ այսօր գործիք է դարձել Հասմիկ Պողոսյանի աշխատակազմի ձեռքին»։

Հիշեցնենք, որ Մինասի որդին՝ Արման Ավետիսյանը, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահն է։ Նաև նրա համաձայնությամբ են Մինասի որմնանկարները տեղափոխվել Երևան։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/06/20/minas/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 781 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0