Ուրբաթ, 29.03.2024, 08:55
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 17 » Գյումրիի քաղաքապետարանն ընդվզում է Մինասի որմնանկարները Երեւան տեղափոխելու դեմ եւ պատրաստ է միջոցներ հատկացնել
15:27
Գյումրիի քաղաքապետարանն ընդվզում է Մինասի որմնանկարները Երեւան տեղափոխելու դեմ եւ պատրաստ է միջոցներ հատկացնել
Գյումրի
Գյումրիի քաղաքապետարանը կառավարությանը մեղադրում է Մինաս Ավետիսյանի որմնանկարների հարցով իրենց ջանքերն անտեսելու մեջ:

Այս առնչությամբ Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունն այսօր` հունիսի 16-ին հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ դեռեւս 2009  թվականից Գյումրիի քաղաքապետը Մինաս Ավետիսյանի որմնանկարների  ճակատագրի եւ դրանք փրկելու իր առաջարկների վերաբերյալ  տարբեր գրություններով դիմել է  մշակույթի նախարարին:

Ավելին` քաղաքապետարանը 2010 թվականին վարչապետին եւ մշակույթի նախարարին ուղղված գրությամբ տեղեկացրել է, որ պատրաստ է համայնքի  բյուջեից տրամադրել գումար որմնանկարների փրկության համար, իսկ 2011 թվականի բյուջեով նախատեսել այս նպատակով անհրաժեշտ ֆինանսավորում:

Այդուհանդերձ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գյումրիում չկան  բարձրակարգ  մասնագետներ որմնանկարների վերականգնման աշխատանքները իրականացնելու համար, քաղաքապետարանը վերոհիշյալ ատյաններին խնդրել է աջակցել` տրամադրելով համապատասխան մասնագետներ:

«Այս ամենից հետո, հունվարի 25-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիպել է Մինասի որդու` Արման Ավետիսյանի հետ: Քննարկման ընթացքում քաղաքապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը որմնանկարների վերականգնման նպատակով գումարների տրամադրման հարցում:Սակայն դրական արձագանքներից հետո, մեզ համար անսպասելիորեն հետեւեց կառավարության հայտնի որոշումը` որմնանկարները «Արմենիա» օդանավակայան տեղափոխելու մասին», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Քաղաքապետարանն ընդգծել է, որ Գյումրիում նոր-նոր են ի հայտ գալիս հնարավորություններ անդրադառնալու որմնանկարների ճակատագրին` «քանի որ, տարիներ շարունակ գյումրեցիները գերեզմաններ, ապա` կացարաններ էին սարքում, եւ նույնիսկ նման պայմաններում կարողացել են պահպանել մշակութային արժեքները, որոնք այսօր եթե չլինեին, չէր լինի տեղափոխելու որեւէ բան»:

Եզրափակելով` Գյումրիի քաղաքապետարանը հայտարարել է, որ այսօր էլ պատրաստ է անհրաժեշտ միջոցներ տրամադրել որմնանկարների վերականգնման նպատակով, միայն թե դրանք մնան քաղաքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մինասի «Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարները տեղափոխվել են Երեւան` կառավարության շենք, եւս երկուսը` «Թել են մանում» եւ «Երկանք» որմնանկարները օրերս տեղափոխվել են  Երեւան եւ վերականգնվելուց հետո տեղադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանում:

Որմնանկարների տեղափոխումը լուրջ բողոքի ալիք է բարձրացրել Գյումրիի ՀԿ-ների շրջանում, նախաձեռնվել է ստորագրահավաք:


Աղբյուր`http://news.am/arm/news/63557.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 774 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0