Երեքշաբթի, 23.04.2024, 15:44
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Գյումրիում չորս որմնանկար չկա. Վահան Թումասյան
16:56
Գյումրիում չորս որմնանկար չկա. Վահան Թումասյան
ցուցահանդես
Կառավարության երեկվա նիստում հայտարարվել էր, որ վերականգնվելու և Գյումրիում են մնալու նկարիչ Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» և «Գորգ են գործում» որմնանկարները: Վարչապետը տեղեկացրել էր նաև, որ մարզում դեռ կա Մ.Ավետիսյանի հեղինակած չորս որմնանկար, ինչպես նաև այլ արվեստագետների մոտ երկու տասնյակ աշխատանքներ։

«Առաջին լրատվականը» Գյումրիի «Շիրակ» կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանից փորձեց ճշտել, թե ինչ որմնանկարների մասին է խոսքը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, թե զարմացած է պաշտոնյաների՝ մարդկանց թյուրիմացության մեջ գցելու փորձերից:

«Չկա 4 որմնանկար Գյումրիում: Սո՛ւտ են խոսում: Ինչի՞ մասին է խոսքը: Եթե այս երկուսը հանենք, որ իբր թողել են Գյումրիում (խոսքը «Հայկական հովվերգություն» և «Գորգ են գործում» որմնանկարների մասին է), մնացել է «Գիշեր-ցերեկ» կիսատ, փոքր աշխատանքը, որը որմնանկար անվանելն անգամ անիմաստ է»,- վրդովված ասաց Վ.Թումասյանը՝ ավելացնելով, որ դրանք ամբողջությամբ ոչնչացված գործեր են, որոնք գտնվում են էլեկտրատեխնիկական գործարանում: «Գիշեր-ցերեկը», նրա խոսքով, ընդամենը պատի երկու փոքր հատվածներն են զբաղեցնում և ձևավորել են նկարիչն ու նրա աշակետները: «Այդ երկուսը եթե հանում ենք, այլևս որմնանկար չկա Գյումրիում: Մեկը պահպանվում է Ազատան գյուղի մշակութային տանը, մյուսը՝ Վահրամաբերդ գյուղում, ևս երկուսը՝ Ախուրյանում»,- ավելացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով, թե «Շիրակ» կենտրոնը պատրաստ է անվճար նվիրել կառավարությանը «Գիշեր-ցերեկը», եթե իրենք դա որմնանկար են համարում ու պատրաստ են վերականգնել:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_28248.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 948 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վահան Թումասյան, Մինաս Ավետիսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0