Շաբաթ, 27.04.2024, 06:24
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Գյումրիում կայացել է Մեծ հայրենականի վետերան Հրանտ Սարգսյանի գեղանկարների ցուցահանդեսը
16:24
Գյումրիում կայացել է Մեծ հայրենականի վետերան Հրանտ Սարգսյանի գեղանկարների ցուցահանդեսը
Գյումրի
Օգոստոսի 17-ին Գյումրիում` Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում, կայացել է Հայրենական մեծ պատերազմի  վետերան, նկարիչ, լրագրող Հրանտ Սարգսյանի գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը:

Ծնվելով 1924թ. Կրասնոդարի երկրամասում, Եղեռնից մազապուրծ ընտանիքում՝ նա վաղ մանկությունից ապրել է Լենինականում, որտեղ և հիմնականում ստեղծել է իր գեղարվեստական կտավներն ու գրաֆիկական աշխատանքները:

1970 թվականին «Մայիսյան ապստամբությունը Ալեքպոլում» նկարի համար արժանացել է հանրապետական մրցույթի դափնեկրի կոչման:

Հ. Սարգսյանի կյանքում վճռորոշ դեր է ունեցել Հայրենական մեծ պատերազմը, որին նա մասնակցել է՝ լինելով 17 տարեկան պատանի: Այդ ծանր օրերի արտահայտություններն են նկարչի ստեղծած՝ զորավարներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Իսակովի, Խամփերյանցի և այլ անվանի զորահրամանատարների նկարները:

Սակայն Հրանտ Սարգսյանին առավել մեծ համբավ բերեց Թումանյանի գրաֆիկական դիմանկարը, ինչպես նաև Վիկտոր Համբարձումյանի, Ավետիք Իսահակյանի, Կաթողիկոս Գարեգին Առաջինի դիմանկարները:

Հանգամանքների բերումով վերջին տարիներին ապրելով Ռոստովում՝ Հրանտ Սարգսյանը, չնայած հասուն տարիքին, շարունակում է նկարել և ակտիվորեն համագործակցել տեղի հայկական լրատվամիջոցների հետ:

Գեղանկարչությանը զուգահեռ նա նաև զբաղվել է գրական գործունեությամբ:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ակտիվ մասնակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը առաջինը չէ Հրանտ Սարգսյանի կյանքում. նախկինում  նրա անհատական ցուցահանդեսը բացվել է Ռոստովի մարզի Ակսայ քաղաքում:


Աղբյուր`http://hayernaysor.am/1313661936

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 793 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հրանտ Սարգսյան, ցուցահանդես, Գյումրի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 8
Հյուրեր: 8
Օգտվողներ: 0