Երեքշաբթի, 16.04.2024, 13:48
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Հ. Պողոսյան. Հուշարձանների վերականգնումը միայն պետության խնդիրը չէ
15:12
Հ. Պողոսյան. Հուշարձանների վերականգնումը միայն պետության խնդիրը չէ
Վահան
«Այն, ինչ մեր հասարակությունը պետք է արժեվորի, հակառակը` փորձում է ամբողջովին վարկաբեկել: Ինչ-որ մի հանրային հատվածով պետք է դրան ընդդիմանալ»,- ասաց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` պատասխանելով Panorama.am–ի թղթակցի հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել շաբաթ օրը` երիտասարդ բլոգերների հետ:

Նախարարն ասաց, որ իր խոսքում կարևորել է այն միտքը, որ կոռեկտության սահմանում խնդիր բարձրացնելը մի բան է, իսկ «ցեխ շպրտելը» համապատասխան կառույցի վրա, որը դարեր շարունակ պահել ու պահպանել է այս ժողովուրդը, լրիվ այլ բան է:

Նախարարը նշեց, որ բլոգերների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Սանահինի շուրջ ծագած խնդիրները և ընդգծեց, որ իր համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչի՞ց ծագեց Սանահինի վանքի հետ կապված պատմությունը, քանի որ առնվազն երկու տարի Սանահինի վանքի խնդիր գոյություն չուներ:

«Օրենքը հստակ սահմանում է, եթե հուշարձանը պատկանում է եկեղեցուն, ապա պետությունը դրա հետ ոչ մի բան չպետք է անի»,- ասաց նախարարը, սակայն միևնույն ժամանակ նշեց, որ Մշակույթի նախարարությունը այդ սահմանափակումը չի դնում և վերանորոգում է պատմամշակութային ժառանգության ամենավատ վիճակում գտնվող հատվածը` անկախ նրանից, թե ում է այն պատկանում:

Հ. Պողոսյանն ասաց, որ հուշարձանների վերականգնումը միայն պետության խնդիրը չէ: Նա նշեց, որ Հայաստանը ունի 24 հազար հուշարձան, որոնց խնամքի համար պետությունը հատկացնում է 220 մլն դրամ, որոշակի գումարներ է հատկացնում նաև եկեղեցին, սակայնմիևնույն ժամանակ ընդգծեց, որ այս հարցում հասարակությունը նույնպես պետք է իր դերակատարությունն ունենա:

Որպես պետություն-հասարակություն համագործակցության հաջող օրինակ` մշակույթի նախարաը հիշատակեց Գոշավանքի վերականգման համար ստեղծված հիմնադրամը: Եվ հավելեց, որ վերականգնողական աշխատանքներին պետությունը նույպես կունենա իր մասնակցությունը:


Աղբյուր`http://www.panorama.am/am/culture/2011/07/26/hasmik-poghosyan2/

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 716 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հասմիկ Պողոսյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0