Ուրբաթ, 26.04.2024, 14:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » ՀԱԳ-ն առաջին կիսամյակում համալրվել է 29 133, Իսահակյանի գրադարանը` 4 141 գրքով
18:14
ՀԱԳ-ն առաջին կիսամյակում համալրվել է 29 133, Իսահակյանի գրադարանը` 4 141 գրքով
գրադարան
Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հյուրընկալել է 7 513 նոր ընթերցողի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, հունիսի 1-ի դրությամբ’ գրադարանն ունի 21 հազար 791 ընթերցող: Գրքերի տածքի (գրքաշրջանառություն) ցուցանիշը վեց ամիսներին կազմել է 249 հազար 854:

Գրադարանը 2011 թ-ի հունվարից մինչեւ հունիս որպես նվիրատվություն ստացել է 2 567 միավոր գրականություն: «Մեր նվիրատուներն ինչպես անհատներ են, այնպես էլ հրատարակչական կազմակերպություններ»,-հայտնեց Հ. Կարապետյանը’ նշելով, որ Հրատարակիչների միության հետ գրադարանը համաձայնագիր ունի, ըստ որի’ տարբեր հրատարակչությունների լույս ընծայած գրքերից մեկական օրինակ յուրաքանչյուր ամիս նվիրաբերվում է գրադարանին, իսկ գրքերի մնացած քանակը գրադարանը ձեռք է բերում 25 տոկոս իջեցված գներով: «Սա մեծ օժանդակություն է մեզ համար»,-փաստեց տնօրենը:

Վեց ամիսների ընթացքում պետական ֆինանսավորմամբ Ավ. Իսահակյանի անվան գրադարանը գնել է 1 574 կտոր գրականություն, ընդհանուր ձեռք բերած գրքերի քանակն այդպիսով կազմել է 4 141 միավոր:

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային գրադարանին, ապա այն 2011թվականի առաջին կիսամյակում ընդունել է 17 հազար 63 ընթերցասերի, տածքի ցուցանիշը գրանցվել է 831 հազար 138 կտոր գիրք: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գրադարանի գիտքարտուղար Ջուլիետա Կոստիկյանը, Հայաստանի ազգային գրադարանն ընթացիկ տարվա հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ձեռք է բերել 29 հազար 133 միավոր գրականություն: «Այս ցուցանիշը ներառում է ինչպես գրադարանի կողմից գնված գրքերը, այնպես էլ պարտադիր օրինակների նմուշները, նվիրատվություններն ու այլ եղանակներով ձեռք բերված գրքերը»,-նշեց Ջ. Կոստիկյանը:


Աղբյուր`http://ankakh.com/2011/07/135547/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 697 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գր, Հասմիկ Կարապետյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0