Երեքշաբթի, 16.04.2024, 15:49
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Հաղթանակի զգացողություն չկար. Նարեկ Հախնազարյան
22:31
Հաղթանակի զգացողություն չկար. Նարեկ Հախնազարյան
Նարեկ Հախնազարյան
Հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հարցազրույ է տվել ռուսական «Իզվեստիա» պարբերականին։

–Առաջին տեղը ոչ միայն պատվավարով տեղ ու համերգներ են, այլ նաև 20 հազար եվրո պարգևավճար։ Ինչպե՞ս ես տնօրինելու այդ գումարը։

–Գումարի մասին չեմ մտածել, դեռ չգիտեմ։ Հավանաբար նոր թավջութակ կգնեմ։

–Հաղթանակի 3 գրավական կարո՞ղ եք նշել։

–Աշխատասիրություն, համառություն և հաղթանակի ձգտում։ ՀԱղթելու շատ մեծ ցանկություն ունեի։

–Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա Չայկովսկու անվան մրցույթի հաղթողը։

–Վերը նշվածները, և իհարկե տաղանդ։

–Եթե գաղտնիք չէ, Ինչպե՞ս ես նախապատրաստվում ելույթին։

–Գաղտնիք չէ։ Բեմ դուրս գալուց առաջ մոտ 10 րոպեով նստում եմ և փորձում եմ թուլանալ, կտրվել ամեն ինչից, ազատել գլուխս և թարմ ուղեղով դուրս գալ բեմ։

–Եթե նոտաներն ընկնեն, սնահավատ երաժիշտների պես, կնստե՞ս դրանց վրա։

–Ոչ։ Նման բաների չեմ հավատում։

–Սև կատուներին նույնպե՞ս։

–Փորձում եմ չհավատալ, չնայած դա բարդ է։ Մանկությունից պատմում են կատուների մասին։

–Ի՞նչ պլաններ ունես։

– Հանգստանալու եմ։ Գնալու եմ հայրենիք՝ Հայաստան։ Մեկ ամիս կլինեմ ընտանիքիս, ընկերներիս հետ։

–Ո՞ր փուլն էր ամենաբարդը։

–Բոլորը, սակայն ամենաբարդը առաջին և վերջին ելույթներն էին։ Կարևոր էր սկիզբը, քանի որ, ինչպես սկսես, այնպես էլ մրցույթը կանցկացնես։ Իսկ վերջին փուլում կարևոր է չկորցնել ինքնատիրապետումը, քանի որ մոտալուտ վերջնագծի միտքը հաճախ հանգստացնում է։

–Կա՞ր զգացողություն, որ կհաղթես։

–Ոչ։ Չէի լսում այլ մասնակիցների, քանի որ այլ ելույթների հետ չէի կարող համեմատվել։ Ուղղակի ելույթ էի ունենում ինչպես կարող էի։ Եթե ընդհանրացնենք, ապա այս հաղթանակը միայն իմը չէ, այլ նաև բոլոր նրանցը, ով աջակցել և օգնել է ինձ և բնականաբար, Բոստոնի և Մոսկվայի կոնսերվատորիաների իմ դասախոսներինը։


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/02/Haxnazaryan/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 733 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0