Շաբաթ, 20.04.2024, 13:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Հակոբ Կուտսուզյան «Հայ լինելը զգացումի հարց է» (տեսանյութ)
13:52
Հակոբ Կուտսուզյան «Հայ լինելը զգացումի հարց է» (տեսանյութ)
Հակոբ Կուտսուզյան
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին սփյուռքահայ անվանի կինոգործիչներից այս տարի մասնակցում են ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը եւ կանադահայ ռեժիսոր, պրոդյուսեր Հակոբ Կուտսուզյանը:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն Ավետիքյանի «Շների պատմությունը» եւ Կուտսուզյանի «Հայ տարագիր» ֆիլմերը:

Լրագրողների հետ հանդիպմանը Կուտսուզյանը ասաց, որ իր ֆիլմերում փորձում է պարզել հայի կերպարը, իր պարզաբանմամբ` «սփյուռքից եկած հայեր, հայաստանցի հայեր, մինչեւ իսկ հայ, որ ծնվել է Չինաստանում»:

«Ի վերջո, մեկ պատասխան գտա: Միայն մեկ պատասխան կա ինձ համար` ով է հայը: Այն, որ կզգա իր հայ լինելը: Զգացումի հարց է ինձ համար, քան թե օրենքի հարց», - ասաց նա:

«Հակոբի տեսանկյունը եւ իր ձեւով հարց տալը սփյուռքահայության մտածելակերպի հետ կապված, շատ հետաքրքիր է եւ շատ խորն է», - գործընկերոջ մասին ասաց Սերժ Ավետիքյանը` շարունակելով. - «Դա միայն կինոյի մոտեցում չէ: Այնտեղ կա ուրիշ փնտրտուք. ուրիշ ձեւով դեպի վավերագրական շարժապատկեր բերել հարց տալու ձեւը»:

Սերժ Ավետիքյանը, հիշեցնենք, անցած տարի Կաննի կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում «Շների կղզին» ֆիլմի համար արժանացավ «Ոսկե արմավենու»: Այդ ֆիլմը պատմում էր 1910 թվականին Ստամբուլում կառավարության որոշմամբ ոչնչացված 30 հազար թափառական շների մասին:

Նոր ֆիլմը` «Շների պատմությունը», ներկայացնում է արդեն 2010 թվականի Ստամբուլը` իբրեւ եվրոպական եւ մշակութային մայրաքաղաք: «Ես ցանկացա հարյուր տարի հետո վերադառնալ Ստամբուլ, եւ նույնը հարցը մշակել` հասկանալ, թե փողոցային շների տրադիցիան ինչ է նշանակում այսօր եվրոպական, ուրբանիզացված, 15 միլիոնանոց քաղաքում»:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում այսօրվանից մեկնարկում է առաջին անգամ իրականացվող ԱՊՀ ֆիլմերի ծրագիրը:

«Մասնակցում են շատ հետաքրքիր ռեժիսորներ, որոնցից շատերը առաջին անգամ են գալիս Հայաստան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը: - «Մենք ունենք նույն պրոբլեմները, զարգացումները ինչ-որ տեղ զուգահեռ են գնում: Բայց մենք տեղեկություն չունենք իրար մասին… Ինչո՞ւ չվերականգնել համագործակցության այդ դաշտը»:
 
Գայանե Դանիելյան


Աղբյուր`http://www.azatutyun.am/content/article/24263544.html





Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 785 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Ոսկե ծիրան», Հակոբ Կուտսուզյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0