Ուրբաթ, 29.03.2024, 01:14
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
03:18
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ
Սիրելի´ սփյուռքահայ պատանի երաժիշտներ,

Շուրջ երկու տարի է, որ ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործում է Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանցի գլխավորությամբ:

Նվագախմբի կազմում ընդգրկված են Հայաստանի տարբեր շրջանների և Արցախի պատանի երաժիշտներ: Ելույթներով հանդես են եկել նաև կատարողներ Փարիզից, Թեհրանից, Կիպրոսից, Տարտուից, Ստրասբուրգից, Մոսկվայից, Լենինգրադից, Մինսկից և այլ վայրերից :

Նվագախմբի կատարմամբ հնչել են Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Վերդիի, Շտրաուսի, Պիացոլայի, Կոմիտասի, Կանաչյանի և այլոց ստեղծագործությունները:

Ամռանը նվագախմբին կմիանան նաև 12-18 տարեկան սփյուռքահայ կատարողներ:

Սիրելի´ հայրենակիցներ, դուք ևս կարող եք ընդգրկվել նվագախմբի կազմում:

Ցանկության դեպքում կարող եք զանգահարել (091) 534635 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել symfonia45@rambler.ru էլեկտրոնային հասցեով` նշելով Ձեր անունը, ազգանունը, տարիքը, բնակության երկիրը, ուսումնական հաստատությունը, ինչ գործիք եք նվագում և ինչ ստեղծագործություններ: Ցանկալի է, որ էլեկտրոնային փոստով ուղարկեք նաև Ձեր ձայնագրություններից:

Նվագախմբի կազմում ընդգրկվելու դեպքում ձեզ կուղարկենք ծրագրում ընդգրկված ստեղծագործությունների նոտաները, որպեսզի դուք կարողանաք պատրաստվել Հայաստանում կազմակերպվող համերգին:

Ծրագիրը նպատակ ունի միավորել Հայաստանի և Սփյուռքի երաժշտության ասպարեզի ստեղծագործողներին, ներկայանալու աշխարհին որպես համահայկական բարձր կարգի սիմֆոնիկ նվագախումբ:

Վստահ ենք, որ Սփյուռքի մեր կատարողներն իրենց ներդրումը կունենան այս հայրենանվեր գործում:

Գալով Հայաստան` դուք հնարավորություն կունենաք շփվելու ձեր հասակակիցների հետ, լավագույն մասնագետներից վարպետության դասեր առնելու, ձեռք բերելու նվագախմբում նվագելու փորձ, մասնակցելու պետական մշակութային ծրագրի իրականացմանը:

Նշենք նաև, որ Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ սիրով համագործակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար` Էդուարդ Թոփչյան):


Սիրով սպասում ենք ձեր նամակներին:


Աղբյուր`http://hayernaysor.am/1314103538

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 733 | Ավելացրեց: admin | Տեգեր: Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0