Ուրբաթ, 26.04.2024, 20:57
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Հարի Փոթերի մասին պատմող հերոսապատման վերջին մասը երևանցիները կդիտեն մեկ ամսից
21:12
Հարի Փոթերի մասին պատմող հերոսապատման վերջին մասը երևանցիները կդիտեն մեկ ամսից
Հարի Փոթեր
Համաշխարհային վարձույթում այս տարվա ամենասպասվող ֆիլմի՝ «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2-րդ» պատումի երևանյան պրեմիերան կկայանա հուլիսի 21-ին, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին «Մոսկվա» կինոթատրոնից:

Երևանցիները Փոթերի վերջին մասը կկարողանան դիտել ֆիլմի համաշխարհային պրեմիերայից (որը տեղի կունենա հուլիսի 7-ին Լոնդոնում) ընդամենը երկու շաբաթ անց: Ռուսաստանում պրեմիերան նախատեսված է հուլիսի 13-ին:
«Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 2-րդ» ֆիլմը բրիտանացի գրող Ջոան Կ. Ռուլինգի վեպերի հիման վրա ստեղծված՝ պատանի հրաշագործ Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարի եզրափակիչ ութերորդ մասն է:
Կանխատեսումների համաձայն, ֆիլմը 2011թ.-ի ամռանը համաշխարհային վարձույթի առաջատարը կդառնա: Կինոնկարն առավել հետաքրքրաշարժ է դարձնում այն հանգամանքը, որ վերջերս Ռոուլինգն ակնարկել էր, թե հնարավոր է «Հարի Փոթերի շարունակությունը»:

Ինչպես նախորդ երկու էկրանավորումների ժամանակ, այնպես էլ այս դեպքում ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Յեյթսը, պրոդյուսերը՝ Դևիդ Հեյմանը: Չի փոխվել նաև դերասանական կազմը. գլխավոր դերերում հանդես են գալիս Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինտը և Էմմա Ուոթսոնը:

Հուլիսի 23-ին կլրանա Ռեդկլիֆի 22 ամյակը, որից տասը տարիներն առավել հայտնի է Հարի Փոթեր անունով:


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/culture/20110620/42476643.html

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 822 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Choi   (04.03.2012 22:04) [Նյութ]
It's always a pelsarue to hear from someone with expertise.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0