Ուրբաթ, 26.04.2024, 21:23
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 20 » Հարություն Խաչատրյան. «Եթե մենք ունենանք փառատոնային կենտրոն, կմտածենք նոր ծրագրերի մասին»
15:04
Հարություն Խաչատրյան. «Եթե մենք ունենանք փառատոնային կենտրոն, կմտածենք նոր ծրագրերի մասին»
Հարություն Խաչատրյան
«Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի փակումից հետո փառատոնի հիմնական մրցութային ծրագրերի ժյուրիների անդամները հանդիպեցին լրագրողների հետ։ Ամփոփելով փառատոնի արդյունքները եւ ներկայացնելով իրենց տպավորությունները նրանք նշեցին, որ այս տարի փառատոնի շատ ֆիլմերն էին արժանի մրցանակների, բայց կային ակնառու առաջատարներ, որոնք եւ մտացան մրցանակները:

«Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի նախագահ Ելենա Ստիշովան նկատեց, որ այս մրցույթին ներկայացված ֆիլմերի հիմնական թեման Հայոց ցեղասպանությունն էր, ինչը նա բնական համարեց։ Հայրենական պատերազմից հետո ռուսական ֆիլմերի մեծամասնությունն էլ այդ պատերազմի թեմայով էր: «Չեմ կասկածում, որ ձեր փառատոնը փայլուն ապագա ունի»,- ասաց ռուս կինոքննադատը:

Հնդիկ կինոքննադատ Նիրմալ Դհարը, ով մինչ Երեւան գալը հայկական կինոյի մասին գրեթե ոչինչ չգիտեր, «Հայկական համայնապատկերի» ժյուրիի կազմում ընդգրկված լինելով հասկացել է, որ հայ երիտասարդ լավ ռեժիսորների սերունդ է աճում:

Վավերագրական ֆիլմերի ժյուրիի անդամ, իրանցի կինոքննադատ Ամիր Էսֆանդիարը, ով նույնպես առաջին անգամն է Հայաստանում, նշեց, որ հայերին ծանոթ է, որովհետեւ Իրանում մեծ հայկական համայնք կա: «Բազմաթիվ փառատոների եմ ներկա եղել, այդ թվում շատ հեղինակավորների, որոնք հիմնականում ունեն մեծ բացման եւ մեծ փակման արարողություններ, իսկ մեջտեղում ոչինչ չկա: Իսկ «Ոսկե ծիրան»-ում սքանչելի ծրագիր էր պատրաստված, եւ մենք գործընկերներիս հետ հաղթողին որոշելու համար նույնիսկ խնդիրներ ունեցանք»,- նշեց նա՝ հավելելով, որ թեեւ փառատոը դեռեւս երիտասարդ է, բայց հոյակապ է կազմակերպված:

Ամփոփելով գործընկերների խոսքը, փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ իրեն ոչ միայն նոր ֆիլմերն են ուրախացրել եւ հուզել, այլեւ այն թիմը, որ նոր-նոր մտնում է փառատոնային կյանքի մեջ եւ շատ լավ գործ է անում: Անդրադառնալով գալիք տարվա փառատոնային ծրագրին, Հ.Խաչատրյանը նշեց, որ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը իրեն արդարացրեց եւ այն պետք է պահպանել: Իսկ նոր մրցութային ծրագրերի ավելացումը, ըստ նրա, դեեռեւս այնքան էլ իրատեսական չէ։ «Եթե մենք ունենանք փառատոնային կենտրոն, ինչպես մեզ խոստանում են վարչապետը, քաղաքպետը, որտեղ կարելի է անընդհատ ցուցադրել ֆիլմեր, մենք կմտածենք նոր կատեգորիաների եւ նոր ծրագրերի մասին»,- հայտարարեց փառատոնի գլխավոր տնօրենը:


Աղբյուր`http://nt.am/news.php?p=1&c=c&h=1&l=l1&?p=1&c=c&t=0&r=0&year=2011&month=07&day=19&shownews=1048698&LangID=4#1048698

Կատեգորիա: Կինո | Դիտումներ: 653 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հարություն Խաչատրյան, «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0