Ուրբաթ, 19.04.2024, 11:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Հասմիկ Պողոսյանը շնորհավորել է Լիբանանի նորանշանակ մշակույթի նախարարին
15:20
Հասմիկ Պողոսյանը շնորհավորել է Լիբանանի նորանշանակ մշակույթի նախարարին
Աշոտ Քոչարյան
Այսօր Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի մշակույթի նախարար Գաբի Լեյունի հետ: Դեսպան Քոչարյանը Գաբի Լեյունին փոխանցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի շնորհավորական նամակը` Լիբանանի մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան մշակութային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող խնդիրներ: Ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների, մշակույթի գործիչների փոխայցելությունների, գործնական ծրագրերի իրականացման, Հայաստանում ու Լիբանանում մշակութային միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը: Այդ ենթատեքստում կարևորվել է այս տարվա հոկտեմբերի սկզբին Բեյրութում նախատեսված ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգի անցկացումը, որը կիրականացվի Լիբանանի սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի երաժիշտների մասնակցությամբ:
 
Դեսպան Քոչարյանը տեղեկացրել է, որ Հայաստանը 2012 թվականին Լիբանանում մտադիր է անցկացնել Հայաստանի մշակութային օրեր, ինչը, զրուցակիցների համոզմամբ, կնպաստի երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:


Աղբյուր`http://mardik.am/am/news/2011/07/21/mshakuyt-2107

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 658 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լիբանան, Աշոտ Քոչարյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0