Ուրբաթ, 19.04.2024, 11:47
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 21 » Հասմիկ Պողոսյանը ստախոս է. Լեւոն Բարսեղյան
16:32
Հասմիկ Պողոսյանը ստախոս է. Լեւոն Բարսեղյան
Լեւոն ԲարսեղյանՄշակույթի նախարարը ստախոս է: Այս մասին այսօր` հունիսի 20-ին ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը` խոսելով վերջերս Երեւան տեղափոխված Մինասի որմնանկարների մասին: Մշակույթի նախարարը հայտարարել էր, թե որեւէ գրություն չի ստացել Գյումրիից եւ չի իմացել գյումրեցիների` որմնանկարները վերականգնելու եւ այնտեղ պահելու ցանկության վերաբերյալ: Մինչդեռ Լեւոն Բարսեղյանը լրագրողներին ցույց տվեց փաստաթուղթ, որտեղ Գյումրիի քաղաքապետարանը 2010թ դեկտեմբերի 16-ին հարցումով դիմել է Մշակույթի նախարարությանը:

Ավելի ուշ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը պայմանագիր է կնքել քաղաքապետարանի հետ` Մինասի որմնանկարները վերականգնելու եւ Գյումրիում պահելու համար:  Շիրակի մարզպետարանը եւս հայտնել էր, որ այդ առթիվ առարկություն չունեն: Լեւոն Բարսեղյանի խոսքով, այս պետությունը, իշխանությունը, մշակույթի նախարարությունը անբարո քաղաքականություն են վարում` նկարները փրկելու անվան տակ դրանք իրենց բնօրրանից պոկելով, տանելով:

«Լենինականը պատվերներ է տալիս Մինասին, որի միջոցով Մինասը ընտանիք էր պահում եւ այդ ընտանիքում մեծանում էր Արման Ավետիսյանը, ով տեսել է այդ ամենը եւ այժմ գործիք է դարձել Մշակույթի նախարարության, Հասմիկ Պողոսյանի ձեռքում»,- ասաց Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանը:  Բանախոսները նշեցին, որ Մինասի որմնանկարների հետ բարբարոսաբար չէին վարվել, աչքերը չէին փորել, ծխախոտ չէին հանգեցրել վրան: «Ցավում էիք Մինասի որմնանկարների համար, վերականգնեիք եւ թողնեիք այդ քաղաքում: Առանց մեզ հետ քննարկելու, եկել են մեր հարստությունը տարել են»,- ասաց Վահան Թումասյանը:


Աղբյուր`http://news.am/arm/news/63886.html

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 877 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0