Ուրբաթ, 19.04.2024, 15:01
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 23 » Հավելավճարները կփակեն օպերայի պարտքերը
15:36
Հավելավճարները կփակեն օպերայի պարտքերը
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից օրերս ահազանգել էին, որ տնօրեն Կամո Հովհաննիսյանը վերջերս ժողով է հրավիրել ու աշխատակազմին, արտիստներին տեղեկացրել, որ հավելավճարներ չեն ստանալու, որովհետեւ Օպերան պարտքեր ունի, եւ նախարարությունից տրվող հավելավճարները գնալու են մասնավորապես կոմունալ ծախսերը փակելու ուղղությամբ:

Երեկ մենք կապվեցինք Օպերային թատրոնի տնօրինության հետ: Կամո Հովհաննիսյանի՝ քաղաքում չլինելու պատճառով խոսեցինք թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանի հետ, ում խոսքերով՝ երբեք այդ հավելավճարներն ամեն ամիս չեն տրվել:

«Հավելավճարները վճարվել են ու վճարվելու են ժամանակ առ ժամանակ, ոչ ոք չի ասել, որ դա պետք է լինի ամսվա կտրվածքով, հավելավճարը հենց ինքն իրենով ներկայացնում է հավելյալ աշխատավարձ, որը ժամանակ առ ժամանակ կբաժանվի տարբեր ստորաբաժանումներում աշխատող մարդկանց»,- նշեց Աղաբաբյանը՝ ավելացնելով, որ դա ֆիքսված գումար չէ, եւ ոչ մի արտիստ նախօրոք չգիտի՝ ինքը հավելավճար ստանալու է, թե ոչ:

Թատրոնի փոխտնօրենից հետաքրքրվեցինք, թե որքանով են ճիշտ այն խոսակցությունները, որ Օպերան կոմունալ պարտքեր ունի, ինչին նա պատասխանեց. «Եթե պարոն Հովհաննիսյանը նման բան է ասել, ուրեմն, ինձ թվում է՝ էթիկետից դուրս է, թե որքանով է ճիշտ, ուրեմն դա հենց այդպես էլ կա: Ի՞նչ է նշանակում որքանով է ճիշտ, իհարկե ճիշտ է՝ 110 տոկոսով»:

Այն դիտարկմանը, թե այդ հավելավճարները, ըստ Օպերայի ներսում շրջանառվող խոսակցությունների, գնալու են այդ պարտքերը, մասնավորապես շենքի կոմունալ ծախսերը հոգալու համար, նա հերքեց՝ «նման բան գոյություն չունի», պատճառաբանելով, որ եթե պետությունը հատկացնում է որոշակի նպատակային գումար, ուրեմն դա պետք է ծախսվի «իմեննը» այդ նպատակի վրա. «Չի կարող այդ գումարը գնա ու մուծվի էլեկտրաէներգիայի համար:

Տերմինաբանությամբ ասեմ՝ հիմնարկը տարիներ շարունակ ինչ հոդվածով, ինչ նախահաշվով ստանում է գումարը, այդ հոդվածով էլ այդ գումարը ծախսում է: Ձեր տանը ոնց է՝ ասենք, այսօր պետք է սա, այդ գումարը վերցնում եք, այդ ուղղությամբ ծախսում եք մյուս օրը տեղը դնելու պայմանով, չէ՞»:

Պատկերային հնարքների օգնությանը դիմելով՝ Սուրեն Աղաբաբյանն այնուամենայնիվ հաստատեց, որ «տնային տնտեսության» շրջանակներում գումարի բաշխման սկզբունքը գործում է նաեւ Օպերայում: «Բայց այնպես չի, որ այդ հարցը լուծեցինք, դրան էլ չենք անդրադառնալու»,- խոստովանեց փոխտնօրենը:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/06/22/opera/

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 771 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Tetelo   (04.03.2012 18:24) [Նյութ]
Wham bam thank you, ma'am, my qeutsinos are answered!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0