Ուրբաթ, 19.04.2024, 01:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 20 » Հայ առաքելական եկեղեցի. «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» օրինագծում հոգեորսության վերաբերյալ ձեւակերպումը հիմարություն է
14:48
Հայ առաքելական եկեղեցի. «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» օրինագծում հոգեորսության վերաբերյալ ձեւակերպումը հիմարություն է
սբ. Գրիգոր Լուսավորիչ
«Խղճի եւ կրոնական ազատությունների մասին»  օրինագծում հոգեորսության վերաբերյալ ձեւակերպումն անհեթեթություն է: Հոգեորսությունը դա էրոտիկա չէ, որ պատշաճ կամ ոչ պատշաճ լինի»: Այդ մասին օգոստոսի 19-ին կայացած ասուլիսում հայտնել է Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդ Միքայել Աջապահյանը:

Նրա խոսքով, եթե այսպես կոչված «հոգեորսությունը» արդյունքներ տար, ապա «վերջին 20 տարվա ընթացքում մենք` Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներս, կդառնայինք փոքրամասնություն: «Օրինագծում հոգեորսության վերաբերյալ ձեւակերպումն հիմարություն է»,-նշել է Աջապահյանը:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե մի շարք փորձագետների տվյալներով, Հայաստանում կրոնական կազմակերպությունների հետեւորդ է հանդիսանում 300 հազար մարդ` Շիրակի հոգեւոր թեմի առաջնորդն ասաց. «Դա հորինված թիվ է: Հնարավոր է, որ Հայաստանում կա 300 հազար մարդ, ովքեր «խոնավություն են քաշել»  տարբեր կրոնական կազմակերպությունների գաղափարներից, սակայն ոչ բոլորն են հանդիսանում այդ կրոնական կազմակերպությունների անդամ: Նույնիսկ մեր երկրում կրոնական կազմակերպությունների զարթոնքի շրջանում, այդ կազմակերպության անդամների ընդհանուր թվաքանակը չէր գերազանցում ամբողջ բնակչության 2 տոկոսը»:

Ինչ վերաբերում է «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին» բուն օրինագծին, ապա եպիսկոպոսի խոսքով, ինքը մտավախություն չունի, որ օրինագծում Հայ առաքելական եկեղեցու դիրքերի թուլացման նախադրյալներ կան` չնայած, որ նման փորձեր ձեռնարկվում են: «Տվյալ օրինագիծը նպատակ ունի առավել նպաստավոր պայմաններ ստեղծել մեր երկրում կրոնական կազմակերպությունների գործունեության համար: Աստծու սիրուն, թող ստեղծեն, միեւնույն է դա չի խարխլի Հայ առաքելական եկեղեցու դիրքերը եւ չի նվազեցնի եկեղեցու հետեւորդների թիվը: Այո, այդ օրինագիծը նման նպատակներ հետապնդում է, բայց նրանց չի հաջողվի դրանք կյանքի կոչել: Նույնիսկ եթե ընդունվի ամենաանբարենպաստ օրենքը «Խղճի եւ կրոնների ազատությունների մասին», Հայ առաքելական եկեղեցին կհաղթի այդ գաղափարական պայքարում, քանի որ միշտ էլ այդպես է եղել»,- հայտարարել է նա:

Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդի կարծիքով, օրինագիծը ինքնին բացասական չէ, բացասական է հասարակության ուշադրությունն այլ խնդիրներից շեղելու համար բարենպաստ իրադրություն ստեղծելու միտումը: «Հայաստանում լուծված չէ ոչ մի լուրջ խնդիր, իսկ դրա փոխարեն մենք լուծում ենք խղճի ազատության խնդիրը: Մարդու ազատությունների վերաբերյալ ոչ մի հարց Հայաստանում լուծված չէ, իսկ ինչու ենք մենք սկսել խղճի ազատության խնդրի լուծումից եւ ցանկանում ենք այն կատարյալ դարձնել»,- նշել է նա:

Նրա կարծիքով, պատճառն այն է, որ կրոնական կազմակերպությունների հետ կապված հարցը հանդիսանում է բուռն քննարկումների առարկա եւ «օրենքի մեջ փոփոխություններ մտցնելով` կարելի է տպավորություն ստեղծել, որ գործ է արվում, իսկ իրականում ոչինչ էլ չի արվում»:


Աղբյուր`http://news.am/arm/news/71411.html

Կատեգորիա: Եկեղեցի | Դիտումներ: 631 | Ավելացրեց: admin | Տեգեր: եկեղեցի | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0