Ուրբաթ, 19.04.2024, 15:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 28 » Հայ արիները Վարդավառը կնշեն նաև Արևմտյան Հայաստանում
17:33
Հայ արիները Վարդավառը կնշեն նաև Արևմտյան Հայաստանում
Հայ արիներ
Հուլիսի 30-ին Հայ արիական միաբանության (ՀԱՄ) Հոգևոր հանձնախմբի Քրմական խորհրդի առաջադրած քրմի թեկնածուները կանցկացնեն Հայոց Վարդավառի տոնական և ծիսական արարողություն՝ կփառաբանեն հայոց Սիրո աստվածուհի Աստղիկին: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՄ հաղորդագրությունից։

«Վարդավառի տոնը ՀԱՄ Հոգևոր հանձնախմբի Քրմական խորհրդի քրմի թեկնածուները կանցկացնեն Արևմտյան և Արևելյան Հայաստաններում: Արևելյան Հայաստանում ծեսը և տոնը կկազմակերպվի Արարատյան դաշտում, Մասիսի Մեծ և Փոքր լեռնագագաթների հայացքի ներքո: Արևմտյան Հայաստանում Վարդավառի ծիսական արարողությունը կանցկացվի Մշո տարածքում:

Հայ արիական միաբանության Հոգևոր հանձնախմբի Քրմական խորհրդի առաջադրած քրմի 3 թեկնածուներ հուլիսի 30-ին կլինեն Արևմտյան Հայաստանի Մուշ բնակավայրում և հնավայրերից մեկում էլ կանցկացնեն հայ-արիական ծես՝ փառաբանելով Աստղիկ աստվածուհուն, Հայ աստվածներին, Տիեզերքի Արարչին և նախնյաց հոգիներին... Հայ քրմական ծեսով կփառաբանվի և կվերաօծվի Հայոց հայրենիքը՝ Հայկական լեռնաշխարհը, նաև ձոներ կուղղվեն Հայ աստվածներին՝ Հայք-Հայաստանի վերամիավորմանն ու զորացմանը նպաստելու և Արարչական տարածք վերադառնալու համար:

Նույն օրը և նույն ժամին էլ Արևելյան Հայաստանում 7 քրմի թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա Վարդավառի տոնական ու ծիսական արարողությունը, որտեղ նույնպես գինեձոներ կհնչեն նույն նպատակների իրականացմանը ուղղված՝ վասն միացյալ Հայաստանի և միասնական ազգի: Ավանդական ջրոցին էլ կդառնա տոնի հիմնական միջոցառումը, և օծված ջրով ու Աստղիկ Աստվածուհու հովանավորած տիեզերական սիրով կմաքրվեն մասնակիցների մարմիններն ու հոգիները, ինչն էլ նախանշում է վարդավառի խորհուրդը»,- նշվում է արիների հաղորդագրությունում:


Աղբյուր`http://www.tert.am/am/news/2011/07/27/aryans/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 888 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վարդավառ, Հայ արիներ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0