Շաբաթ, 20.04.2024, 13:27
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » Հայ Արտի ճակատագիրը
18:45
Հայ Արտի ճակատագիրը
Ռիտա Շառոյան
Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային հաստատությունների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպմանը քաղաքապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է «Հայ Արտ» մշակութային կենտրոնին «դիտարկել կենտրոնի հետագա գործունեության նպատակահարմարությունը»: Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է նշանակում սա, քանզի Մաշտոցի պողոտայի շուկայից քիչ վերեւ՝ «կլորներում» տեղավորված «Հայ Արտը» բավական արդյունավետ աշխատող կառույց է եւ, ոմանց կարծիքով, անգամ ավելի շատ գործ է անում, քան քաղաքապետարանի մշակույթի վարչությունը:

Պարզվեց՝ այս պարզ ու հասկանալի նախադասությունը մենք ու կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը տարբեր կերպ ենք հասկանում: Նա կարծում է, որ խոսքը ոչ թե կենտրոնի գործունեությունը դադարեցնելու մասին է, այլ  շենքում վարձակալական հիմունքներով տարածք զբաղեցնող  երկու կազմակերպություններին վտարելու: «Պայմանագիրը կնքվել է նախկին տնօրենի կողմից, այն դեպքում, երբ, ըստ գործող կարգի, երկարաժամկետ վարձակալության պայմանագրերը պետք է կնքվեին քաղաքապետի որոշման հիման վրա: Սա նկատի ուներ քաղաքապետը»,- ասաց տիկին Շառոյանը:

Կազմակերպություններից մեկն «Ամորա» ՍՊԸ-ն է, որ 50 տարով վարձակալել է տարածքը: Ըստ փակցված ցուցանակի՝ այդտեղ պետք է սուպերմարկետ կառուցվեր, աշխատանքներն էլ պիտի ավարտվեին մոտ 3 տարի առաջ: «Բայց ինչքան հետաքրքրվում ենք, չենք գտնում այդ կազմակերպության ներկայացուցիչներին»,- ասաց տնօրենը:

Մյուս կազմակերպությունն «Էկզոտարիումն» է, որ ցուցահանդեսներ է կազմակերպում, եւ որի պայմանագրի ժամկետը մոտ 4 ամսից կլրանա: Ի տարբերություն առաջին ընկերության, այս կազմակերպությունը նորոգման աշխատանքներ է իրականացրել եւ նորմալ  գործունեություն է ծավալում: ««Հայ Արտը» կաշխատի, խոսքը, կրկնում եմ, միայն վարձակալական տարածքների մասին է»,- ասաց Ռ. Շառոյանը:

Փորձեցինք քաղաքապետարանից ճշտել՝ արդյո՞ք խոսքը երկու վարձակալների մասին է՝ հաղորդագրության տեքստը բոլորովին այլ իմաստ ունի, սակայն քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն ասաց, որ ոչ մի մանրամասն չի կարող նշել, կփորձի առաջիկայում բավարարել մեր հետաքրքրությունը:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/08/18/hay-art/

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 892 | Ավելացրեց: admin | Տեգեր: Ռիտա Շառոյան, «Հայ Արտ» մշակութային կենտրոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0