Չորեքշաբթի, 24.04.2024, 10:32
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 19 » «Հայ Արտը» մեզ պե՞տք է, թե՞ ոչ
18:48
«Հայ Արտը» մեզ պե՞տք է, թե՞ ոչ
Ռիտա Շառոյան
Օրերս Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային հաստատությունների ղեկավարների հետ, որի ժամանակ առաջարկել էր դիտարկել «Հայ Արտ» մշակութային կենտրոնի հետագա գործունեության նպատակահարմարությունը: Քաղաքապետի արած այս բազմիմաստ նախադասությունը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց, մասնավորապես այն, որ «Հայ Արտը» փակվելու շեմին է:

Մեզ հետ զրույցում «Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը պատմեց, որ հանդիպման ժամանակ քաղաքապետը հետաքրքրվել է մշակութային կենտրոնի տարածքով, հարցրել, թե ինչ են անում այդքան տարածքը, ինչին կենտրոնի տնօրենը պատասխանել է, որ տարածքի մի հատված 50 տարի ժամկետով վարձակալությամբ տրված է «Ամորա» ՍՊԸ-ին, ինչի պայմանագիրը կնքվել է դեռեւս նախկին տնօրենի կողմից, եւ մի հատված էլ, 6 ամիս ժամկետով, տրվել է «Էկզոտարիում» ցուցահանդեսին, որի ժամկետը 4 ամսից կլրանա:

Տիկին Շառոյանի խոսքով՝ քաղաքապետը հետաքրքրվել է միայն վարձակալության տրված տարածքներով եւ ապա ավելացրել. «Մեզ այդ կազմակերպությունը պե՞տք է, թե՞ պետք չէ: Նա ոչ ասել է վատ եք աշխատում, ոչ դժգոհել է մեր աշխատանքից, բայց  մարդկայնորեն ազդվել եմ, նեղվել, որովհետեւ հնարավորություն չունեցա պարզաբանումներ անելու, մեր կենտրոնի գործունեությունը ներկայացնելու, ու հետո՝ ինքը կարծես ցանկություն էլ չուներ լսելու»:

Կենտրոնի տնօրենը նշեց, թե շատ կուզեր, որ քաղաքապետն ու հասարակությունը մի փոքր իրազեկվեին կենտրոնի ստեղծագործական գործունեության մասին, որովհետեւ վերջին 6 տարիների ընթացքում ցուցահանդեսներից բացի կենտրոնն իր գործունեության մեջ մշակույթի այլ ոլորտներ էլ է ներառել՝ ձեռարվեստ, երաժշտություն, խեցեգործություն, ֆիլմաշարերի ստեղծում: Տիկին Շառոյանը չցանկացավ ենթադրություններ անել, թե ինչ էին նշանակում քաղաքապետի այդ խոսքերը, որովհետեւ ինքն էլ է տարակուսած, բայց եթե քաղաքապետը կասկածի տակ է դնում իրենց կենտրոնի գործունեության նպատակահարմարությունը, ապա գոնե ինչ-որ կերպ կիրազեկեին, իսկ այժմ նա դեռ չի պատրաստվում որեւէ քայլ ձեռնարկել:

Ռիտա Շառոյանը նշեց, որ տարածքային նկրտումներ չունի վարձակալության տրված տարածքների նկատմամբ, բայց կուզնար, որ իրենց մշակութային գործունեությունը որեւէ կերպ չկասեցվեր. «Երբեք ոչ մեկից գումար չենք ուզել ու առանց տրտնջալու մեր գործն ենք արել, հիմնովին տանիքն ենք վերանորոգել, բարեկարգել ենք կենտրոնը, գույք ենք ձեռք բերել, ձայնային տեխնիկա»:

Եթե, Ռիտա Շառոյանի կարծիքով, քաղաքապետն իր այդ խոսքով նկատի է ունեցել վարձակալության տրված տարածքները, ապա քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ Եղիշե Սարգսյանի կարծիքով՝ խոսքը վերաբերել է «Հայ Արտի» հետագա գործունեությանը. «Ոնց որ քաղաքապետն ասել է, այն ձեւով էլ պետք է հասկանալ: Այսինքն՝ գործունեությունը նայենք, եթե ինչ-որ բան կա փոխելու, փոխենք: Կենտրոնի փակվելու մասին այս պահին խոսք չկա»: Այն դիտարկմանը, թե «նպատակահարմարություն» բառը նման  մեկնաբանության առիթ է տալիս, նա նշեց, որ այդպիսի բան չկա, բայց չհերքեց էլ, որ քաղաքապետը նաեւ վարձակալության տրված տարածքներն է նկատի ունեցել:

Այ քեզ որոշում, որից անգամ մշակույթի վարչությունը գլուխ չի հանում, էլ չենք խոսում խնդրո առարկա կազմակերպության՝ «Հայ Արտի» մասին:


Աղբյուր`http://www.hraparak.am/2011/08/19/mez-petq-e/

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 976 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Հայ Արտ» մշակութային կենտրոն, Ռիտա Շառոյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0