Շաբաթ, 20.04.2024, 12:29
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 24 » «Հայ ասպետը» կտեղադրի Թևանի կիսանդրին
15:22
«Հայ ասպետը» կտեղադրի Թևանի կիսանդրին
«Հայ ասպետ»
2011թվի հուլիսի 30-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Տումի գյուղում տեղի կունենա «Հայ ասպետ» հիմնադրամի կազմակերպած  «Երախտապարտ եմ, հայրենիք խորագիրը կրող անդրանիկ միջոցառումը:

«….սա ասպետ է , իսկական հերոս, ըմբոստ հայրենասեր: Ես համոզված եմ, որ գալու է ժամանակ, նրա արձանը կանգնեցվելու է իր հայրենի Ղարաբաղում»:

Այս խոսքերն ասել է Թևանի դատավարությանը մասնակցած ռուս դատավորը: Իսկ այս օրը Թևանի կիսանդրին նրա հարազատ Տումի գյուղում կանգնեցնում են հայ ասպետները:

«Հայ ասպետ» կենտրոնի սաների ծնողները արդեն մեկ տարի է գումար են հանգանակում, որը, հիմնադրամի տնօրենության որոշմամբ, պետք է ծախսվի մեր հայրենիքի որևէ վայրում որևէ հուշարձանի ստեղծման կամ բարեգործական նպատակներով: Այս տարվա հավաքված գումարով նախատեսված է Հադրութի շրջանի Տումի գյուղում կանգնեցնել 20-րդ դարասկզբի Արցախի ազատագրական պայքարի երբեմնի հերոս Թևան Ստեփանյանի հուշակոթող կիսանդրին, բարեկարգել շրջակայքը (տարածքի բարեկարգումը կկատարվի երեխանների ձեռքերով` վարպետների հսկողությամբ), նպաստել գյուղում նրա թանգարանի բացմանը, դպրոցի գրադարանը հարստացնել գրքերով: Այս ամենը կնպաստի մեր պատմական մոռացված դեմքերի ճանաչմանը երեխաների ռազմահայրենասիրական դաստիարակմանը: Միջոցառումը կիրականացվի  դեպի Արցախ յոթօրյա (հուլիսի 25-31-ը) արշավի ընթացքում:
 
Թևան Ստեփանյանը ծնվել է 1892 թվականին Դիզակի (այժմ` Հադրութի) շրջանի Տումի գյուղում: Մասնակցել է առաջին աշխարհամարտին: Պատերազմից վերադառնալով հայրենի գյուղ` կազմակերպել է մի ջոկատ Դիզակի արևելյան գյուղերը թուրք-թաթարների հարձակումներից պաշտպանելու համար: Իսկ երբ 1920 թվականի ամռանը կարմիր բանակի զորամասերը ներխուժում են Դիզակի գյուղերը և Արցախ ներմուծված խորհրդային մարմինների օգնությամբ իրագործում բռնագրավումների քաղաքականությունը, Թևան Ստեփանյանն ըմբոստանում է դրա դեմ, որի համար էլ բանտարկում են նրան: Թևանին հաջողվում է փախչել բանտից և պայքար ծավալել տեղական բոլշևիկյան և խորհրդային մարմինների ու կարմիր բանակի զորամասերի դեմ: Թևանը սերտ կապեր է հաստատում Դրոյի և Գարեգին Նժդեհի հետ և նրանց հանձնարարությամբ զբաղվում Դիզակի հարավային սահմաները ամրապնդելու խնդրով: Թևանին հաջողվում է ազատագրել Դիզակի և Վարանդայի շրջանները:

1920 թվականի մայիսի կեսերին Թևան Ստեփանյանի գլխավորած հակախորհրդային շարժումը ճնշելու համար Արցախում կենտրոնացված 11-րդ կարմիր բանակի զորամասերը հարձակման են անցնում, բայց պարտության են մատնվում: Այնուամենայնիվ, 1921 թվականի ապրիլի կեսերին Թևանը անհավասար մարտերում անհաջողության է մատնվում, փոխադրվում Զանգեզուր և միանում Նժդեհի ուժերին: 1921 թվականի մայիսին տարագրվում է Պարսկաստան, որտեղ 1941 թվականի նոյեմբերի սկզբին ձերբակալվում է խորհրդային գործակալների կողմից, բերվում Բաքու:
 
ՊԱԿ-ի գնդապետ Էդվարդ Մարտիրոսովը, որը եղել է Թևան Ստեփանյանին ձերբակալող խմբի ղեկավարը, գրում է, որ դատավարության վերջին օրը Թևանը արյունոտված պիջակի գրպանից հանելով մի փոքրիկ քսակ պարզում է դեպի Մարտիրոսովը և ասում. «Այս քսակի մեջ ես պահում եմ մի բուռ հող, որը վերցրել եմ հայրենի Ղարաբաղից: Այս բուռ հողը իմ սրտի մեջ պահում եմ քսան տարուց ավելի: Ես այս հողի համար եմ պայքարել, այս հողը հային պահելու համար են ինձ հետապնդել և օտարել իմ հայրենի Ղարաբաղից: Այս հողը, իբրև սրբություն, որպես մեր քաջ նախնիների արյամբ ամրացած, կրել եմ մարմնիս վրա և ուժ ու եռանդ ստացել: Որտեղ էլ որ մեռնեի, իբրև պատգամ պիտի խնդրեի այս մեկ բուռ հողը շաղ տան գերեզմաննիս վրա: Խնդրում եմ կատարեք իմ այս պատգամը…»:

Թևանի դատավճիռն էր` գնդակահարություն:


Աղբյուր`http://ankakh.com/2011/07/135466/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 872 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Հայ ասպետ», Թևան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0