Ուրբաթ, 26.04.2024, 04:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 8 » Հայ երգիչ Արամ Տիգրանի մահվան երկրորդ տարելիցը կնշվի Անկարայում եւ Դիարբեքիրում (տեսանյութ)
17:44
Հայ երգիչ Արամ Տիգրանի մահվան երկրորդ տարելիցը կնշվի Անկարայում եւ Դիարբեքիրում (տեսանյութ)
 Արամ Տիգրան
Հայ երգիչ Արամ Տիգրանի մահվան երկրորդ տարելիցը կնշվի Անկարայում եւ Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր նահանգում, հաղորդում է թուրքական Hurriyet daily news-ը: «Տիգրանն, ով առավել հայտնի է իր քրդալեզու երգերով, կտակում ցանկություն է հայտնել, որ իրեն թաղեն Դիարբեքիրում, սակայն խնդրանքը մերժվել էր` նրա Թուրքիայի քաղաքացի չլինելու հիմնավորմամբ»,-նշում է թերթը: Արամ Տիգրանը թաղվել է Բրյուսելում:

Տիգրանի հիշատակին նվիրված առաջին երեկոն կանցկացվի այսօր` օգոստոսի 8-ին, Անկարայում, երկրորդը` Դիարբեքիրում հոկտեմբերի 15-ին:

«Արամը մարդկանց ազատության ձայնն է: Իր ձայնով եւ գործիքով նա արտահայտել է Մերձավոր Արեւելքի տանջված ժողովուրդների դաժան ճակատագիրը»,-հայտարարել է միջոցառման կազմակերպիչներից Սայիդ Չեթինօղլուն: Նրա կարծիքով, Արամ Տիգրանի վերջին կամքը մերժվել է հայկական ծագման պատճառով:

«Բազում ոչ քաղաքացիներ Թուրքիայի նախարարների կաբինետի որոշմամբ հնարավորություն են ստանում թաղվել Թուրքիայում: Արամի կամքը անհրաժեշտ էր իրականացնել, սակայն դա չարվեց նրա` հայկական ծագման պատճառով: Մենք ցանկանում ենք կրկին հասարակության ուշադրությունը հրավիրել Արամի կամքի վրա»,-ասել է Չեթինօղլուն ու հավելել. «Նույնիսկ եթե մենք չկարողանանք վերադարձնել նրա մարմինը, մենք այստեղ կվերադարձնենք նրա ձայնն ու շունչը: Մենք սպասում ենք մեզ մոտ տեսնել բոլոր նրանց, ովքեր հավատում են մարդկանց եղբայրությանը` անկախ ազգությունից, կրոնից եւ ռասայից»:

Արամ Տիգրանը, հիշում է Չեթինօղլուն, հորինել եւ երգեր է կատարել Մերձավոր արեւելյան գրեթե բոլոր լեզուներով: Չնայած հայկական արմատներին` նրա կապվածությունը քրդերենի հետ զարմանալի չէ: «Կոմիտասը` հայ երգարվեստի լուսատուն, իր դոկտորական աշխատանքը գրել է քրդերենով»,-նկատել է Չեթինօղլուն:

«Արամը ծնվել է քրդերով խիտ բնակեցված սիրիական Քամիշլի քաղաքում: Այն ժամանակ քրդերենով գրեթե ոչ ոք չէր երգում, եւ այդ պատճառով քրդերը չեն կարող մոռանալ Արամին, ով իր երգերով արտահայտում է նրանց զգացմունքները»,-եզրափակել է Չեթինօղլուն:


Աղբյուր`http://news.am/arm/news/70356.html





Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 839 | Ավելացրեց: admin | Տեգեր: Թուրքիա, Դիարբեքիր, Արամ Տիգրան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0