Շաբաթ, 20.04.2024, 17:07
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 7 » Հայ հեղինակի վեպը “ForeWord Reviews” ամսագիրը ճանաչել է լավագույնը
13:10
Հայ հեղինակի վեպը “ForeWord Reviews” ամսագիրը ճանաչել է լավագույնը
Ճանապարհորդություն դեպի Կուսաստան: Թուղթ առաջին
"ForeWord Reviews” ամերիկյան ամսագիրը հայտարարել է 2010թ. «Տարվա գիրք» մրցանակաբաշխության հաղթողներին, ովքեր մեծարվել են Նյու Օրլինսի ամերիկյան գրադարանային միության գիտաժողովի ժամանակ:

«Գեղարվեստական գրականության» անվանակարգում չորս լավագույն վեպերի շարքում հայտնվել է ամերիկաբնակ գրող Արմեն Մելիքյանի «Ճանապարհորդություն դեպի Կուսաստան: Թուղթ առաջին» գիրքը:

«Ճանապարհորդություն դեպի Կուսաստան»-ն, ըստ ամսագրի, ինչ-որ առումով հիշեցնում է Ջեյմս Ջոյսի, Թոմաս Փինչոնի, Ումբերտո Էկոյի և այլոց վիպական նմանակումները: Իր ոճով, նորարարական լեզվով, համապատկերային և բնաբանային հսկայական ծավալով, այս գիրքն արարման մեջ գտնվող գրական հեղափոխության բացառիկ օրինակ է:

Արմեն Մելիքյանը գիտական ճառ է պաշտպանել Վաշինգթոնի ամերիկյան համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժնում, սակայն թողել է քաղաքականությունը և սկսել է զբաղվել գրականությամբ: «Ճանապարհորդություն դեպի Կուսաստան: Թուղթ առաջին»-ը նրա առաջին գիրքն է:

"ForeWord Reviews” ամսագիրը լույս է տեսնում տարեկան վեց անգամ և ամփոփում է անկախ հեղինակների կողմից հրատարակված գրքերը: Ամսագիրն ունի 20.000 ընթերցող:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73871/

Կատեգորիա: Գրականություն | Դիտումներ: 867 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0