Ուրբաթ, 29.03.2024, 09:56
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Հայ կոմպոզիտորական արվեստի աշնանային փառատոնին կմասնակցեն բացառապես երիտասարդ կոմպոզիտորներ
15:56
Հայ կոմպոզիտորական արվեստի աշնանային փառատոնին կմասնակցեն բացառապես երիտասարդ կոմպոզիտորներ
Ռոբերտ Ամիրխանյան
Հայ կոմպոզիտորական արվեստի աշնանային փառատոնին այս տարի կմասնակցեն միայն հայ երիտասարդ կոմպոզիտորներ, մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Ըստ նրա, փառատոնին կներկայացվեն Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի «Կոմպոզիցիա» անվանակարգի մասնակիցների ստեղծագործությունները, ինչպես նաև Կոմպոզիտորների միության երիտասարդ անդամների աշխատանքները: Ամիրխանյանը ասուլիսի ժամանակ նշեց, որ հայ երիտասարդ կոմպոզիտորները ուշադրության կարիք ունեն և անհրաժեշտ համարեց նրանց ստեղծագործությունները հայ հանդիսատեսին լսելի դարձնել:

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնը անց է կացվում երկրորդ անգամ, յուրաքանչյուր գարնանն ու աշնանը, և կայանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այս տարի փառատոնը բացվեց մայիսի 17-ին և ավարտվեց հունիսի 24-ին:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73248/


Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 957 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0