Ուրբաթ, 29.03.2024, 19:05
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 4 » Հայ ոսկերիչների համաշխարհային միության առաջին
13:04
Հայ ոսկերիչների համաշխարհային միության առաջին
 Հայ ոսկերիչների համաշխարհային միության առաջին
Սեպտեմբերի 22-ից -24- ը  Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) ՀՀ Սփյուռքի նախարարության  աջակցությամբ նախատեսում է Երևանում անցկացնել AJA  առաջին համաշխարհային  ցուցահանդեսը, որը նվիրվում է  Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյա տարեդարձին:

ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտնում է, որ անդրանիկ ցուցահանդեսը  իր տեսակի մեջ բացառիկ շքեղ, իսկ բովանդակությամբ՝ բարեգործական ուղղություն ունեցող միջոցառում է, որին  մասնակցելու են հայազգի ոսկերիչներ  աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Միացյալ Նահանգներից, Կանադայից, Շվեյցարիայից, Ռուսատսանից, Ֆրանսիայաից, Իտալիայից, Թայլանդից, Լիբանանից: Կներկայացվեն հայ վարպետների թանկարժեք ոսկերչական աշխատանքներ:

 "Yerevan Show”-ին  մասնակցելու պատրաստակամություն են  հայտնել մեր հայրենակիցներին պատկանող այնպիսի հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են Էստետը, Haytayan,  Bergio, Tacori, Waskol, Yessayan Jewellery  և մի շարք այլ հայտնի ընկերություններ:

Ցուցահանդեսին, ինչպես նաև ցուցահանդեսի շրջանակներում  անցկացվելիք` «AJA-ի  դերը Հայաստանի ոսկերչական արդյունաբերությունը   միջազգային ոսկերչական հանրությանը ինտեգրելու գործում» խորագրով համաժողովին,  ավանդույթներով հարուստ հայ ոսկերչական  արվեստը պատմական հայրենիքում ներկայացվելու է  իր ամբողջ բազմազանությամբ:

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև  բարեգործական ակցիա` «Նվիրիր կյանք» հիմնադրամի  հետ համատեղ


Աղբյուր`http://hetq.am/arm/news/3409/

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 658 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայ ոսկերիչների համաշխարհային միութ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0