Ուրբաթ, 26.04.2024, 22:04
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Հայ պատվախնդիր տղա եմ. Ռ. Ամիրխանյան
16:07
Հայ պատվախնդիր տղա եմ. Ռ. Ամիրխանյան
Ռոբերտ Ամիրխանյան
«Ուղղակի հայ պատվախնդիր տղա եմ և անում եմ իմ գործը»-ահա այսպես ներկայացավ այսօր լրագրողներին ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմպոզիտորների ու երաժշտագետների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը:

Կոմպոզիտորը ամփոփելով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարը, նշում է, որ դրա առաջնային ֆունկցիան հայ հասարակության մեջ հայկական երաժշտության համերգների գնալու ավանդույթ ձևավորելն է։

«Ես դեմ եմ «փառատոն» ասվածին, որովհետև երաժշտությունը պետք է ամենօրյա հնչողություն ունենա, քանի որ այն ներդաշնակ կապ է ստեղծում հանդիսատեսի հետ: Ես կգերադասեի, որ լինեին շարունակական համերգներ»-իր խոսքում նշեց Ռ. Ամիրխանյանը:

Ամիրխանյանը հույս հայտնեց, որ փառատոնների միջոցով հնարավոր կլինի պահպանել հայ երաժշտության մշակույթը: «Հայ երաժշտությունը ունի իր խնդիրները, և մենք մշտապես փնտրում ենք այն մարդուն, ով իրենով կհարստացնի հայկական երաժշտությունը։ Ստեղծագործողը նա չէ, ով կարող է ստեղծագործել, այլ նա, ով չի կարող չստեղծագործել»,- ասում է Ռոբերտ Ամիրխանյանը և նշում, որ իրական ստեղծագործողների պակաս կա հայկական ժամանակակից երաժշտության ոլորտում։

Բանախոսը ցավով նշեց, որ այսօր Կոնսերվատորիայում կոմպոզիտորների բաժնում նկատվում է դիմորդների պակաս, իսկ պատճառը նրանց անցած թույլ դպրոցն է. «Սա շատ ցավալի փաստ է, որ այսօր երիտասարդների հետաքրքրությունը երաժշտության հանդեպ պակասել է: Ճիշտ է նրանց մեջ կան այնպիսիները, որոնք կարող էին զբաղվել երաժշտությամբ, բայց, ցավոք, ուշացել են՚:

Ռոբերտ Ամիրխանյանը նշեց, որ օգոստոսի 5-ին Գերմանիայում կազմակերպելու է Կոմիտասի անունը կրող փառատոն, որտեղ կմասնակցեն երիտասարդ մենակատարներ, կոմպոզիտորներ: Փառատոնի շրջանակում մասնակիցները պետք է ներկայացնեն Կոմիտասի և հայ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Աղբյուր`http://www.slaq.am/arm/news/36367/%D5%80%D5%A1%D5%B5_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AD%D5%B6%D5%A4%D5%AB%D6%80_%D5%BF%D5%B2%D5%A1_%D5%A5%D5%B4_%D5%8C_%D4%B1%D5%B4%D5%AB%D6%80%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6.html
Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 718 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0