Հինգշաբթի, 25.04.2024, 14:53
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Հայ Սերոբյանն այցելել է Օդեմիշ
15:29
Հայ Սերոբյանն այցելել է Օդեմիշ
 ցուցահանդեսը
Պոլսո հայոց պատրիարքարանի թանգարանի Հովհաննես Կոլոտ պատրիարքի մասնավոր հավաքածուի պատասխանատու Վաղարշակ Սերոբյանը մեկնել է Իզմիրի Օդեմիշ գավառը` այստեղի Յըլդըզ արխիվի թանգարանը տեսնելու նպատակով:

Սերոբյանը թանգարան այցելելուց հետո այցի է գնացել նաև Օդեմիշի քաղաքապետ Բեքիր Քեսքինին: Նշենք, որ Յըլդըզ արխիվի և թանգարանի բացման նախապատրաստական աշխատանքները կատարվում են Օդեմիշի քաղաքապետարանի կողմից: Սերոբյանը նախ այցելել է Օդեմիշի քաղաքապետարանի Յըլդըզի քաղաքային արխիվ ու թանգարան (ÖYKAM): Այցի ընթացքում Սերոբյանը Օդեմիշի քաղաքապետարանի Յըլդըզի քաղաքային արխիվի և թանգարանի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Էնգին Բերբերին նվիրել է Պոլսո հայոց պատրիարքարանում պահվող որոշ ստեղծագործություններ, որոնք հայերենից թարգմանվել են թուրքերեն, ինչպես նաև` որոշ տեղեկություններ հաղորդել Օդեմիշի հայկական համայնքի մասին: Այնուհետև Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, քաղաքապետ Բեքիր Քեսքինի հետ հանդիպած Սերոբյանը քաղաքապետին հայտնել է, որ 20-րդ դարի սկզբին Իզմիրի սանջակում հայկական համայնքի կողմից ամենահոծ բնակեցված քաղաքը Իզմիրից հետո եղել է Օդեմիշը: Օդեմիշի քաղաքապետ Բեքիր Քեսքինը Սերոբյանին ցույց է տվել իր գրասենյակում գտնվող 1925 թ. Օդեմիշի քարտեզի վրա նշված Հայկական թաղամասի գտնված վայրը: Սերոբյանը, շնորհակալություն հայտնելով ցուցաբերված հյուրընկալության համար, քաղաքապետարանից հեռանալուց հետո թանգարանի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Բերբերի հետ մեկտեղ ուսումնասիրություններ է կատարել Օդեմիշի հնագիտության թանգարանում պահվող հայերեն գրված տապանաքարերի վրա: Սերոբյանը հայտնել է, որ Ստամբուլ վերադառնալուց հետո առաջին իսկ հարմար առիթին Օդեմիշի քաղաքապետարանի Յըլդըզի քաղաքային արխիվին ու թանգարանին է ուղարկելու իրենց ձեռքի տակ գտնվող այն փաստաթղթերի թարգմանություններից բաղկացած թղթապանակը, որոնք վերաբերում են Օդեմիշի հայերին:

Դողան լրատվական գործակալություն


Աղբյուր`http://akunq.net/am/?p=11670

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 959 | Ավելացրեց: admin | Տեգեր: Վաղարշակ Սերոբյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0