Չորեքշաբթի, 24.04.2024, 03:43
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 12 » Հայ ճարտարապետները կոչ են անում ձեռք չտալ հայկական Նոտր Դամին` Գանձասարի վանքին
16:18
Հայ ճարտարապետները կոչ են անում ձեռք չտալ հայկական Նոտր Դամին` Գանձասարի վանքին
Գանձասար
Հայ ճարտարապետները կոչ են անում ձեռք չտալ հայկական Նոտր Դամին` Գանձասարի եկեղեցուն: Ինչպես հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը, Գանձասարը կարևորագույն պատմական հուշարձան է, որը հայտնի է ողջ աշխարհին և քմահաճույքով վերականգնողական աշխատանքներ տանելն անընդունելի է: «Օրինակ, Ֆրանսիայում ոչ ոք չէր համարձակվի ձեռք տալ Նոտր Դամին առանց նախնական նախագծի և գիտամեթոդական խորհուրդ անցկացնելու: Գանձասարը մեր Նոտր Դամն է և մենք պետք է պաշտպանենք այն»,- ասել է Նալբանդյանը: Նրա խոսքով, այն պնդումները, որ համալիրի երեսպատումն այն ամրացնելու համար է, չեն համապատասխանում իրականությանը: «Երեսպատումն ավելարոդ բեռ է, վերականգնողական աշխատանքների համար անհրաժեշտ են այլ մեթոդներ»,- ասել է նա:

Նա որպես խնդրի լուծում առաջարկում է քանդել երեսպատումը և վերականգնել համալիրն անցյալի իրական տեսքով; «Եթե մենք դա չանենք, ապա ընդմիշտ կկորցնենք մեր պատմական արժեքը»,- ասել է նա:

 
Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/74242/

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 675 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0