Ուրբաթ, 26.04.2024, 14:15
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 24 » Հայացք ԱՄՆ-ից. ամեն ինչ փայլուն է
23:25
Հայացք ԱՄՆ-ից. ամեն ինչ փայլուն է
Հովհաննես Բաբախանյան
Report!am-ի զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանն  է: Տեւական ժամանակ է` նրան չենք տեսնում թատրոնում  եւ ֆիլմերում:  Հայաստանում չէ. ընտանիքի հետ` տիկնոջ` դերասանուհի Մարի Մսրյանի եւ երեք զավակների հետ մեկնել է ԱՄՆ: Մինչ այդ նրան կարելի էր տեսնել Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում, բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում, անգամ` հեռուստասերիալներում: Դերասանը, ում ԱՄՆ-ում ամենից շատ կարոտն է ճնշում, առաջվա պես անուղղելի լավատես է...

-Պարոն Բաբախանյան, երկար ժամանակ է` Հայաստանում չեք: Այստեղ Դուք զբաղված էիք թատրոնում, ֆիլմերում էիք նկարահանվում. ինչո՞ւ գնացիք:

-Հնարավորություն ստեղծվեց ներկայանալու ամերիկացի եւ ամերիկահայ հանդիսատեսին:

-Հայաստանյան սոցիալ-տնտեսական պայմանները դեր խաղացի՞ն Հայաստանից ԱՄՆ տեղափոխվելու Ձեր որոշման կայացման ճանապարհին:

-Եթե այդ պայմանները դեր խաղային, ապա ես Հայաստանից ԱՄՆ կտեղափոխվեի 1993 թվականին, այդ ցուրտ ու մութ տարիներին, երբ ամուսնացա եւ ծնվեցին իմ 3 հրաշք բալիկները: Ես շարունակեցի եռանդով աշխատել իմ սիրելի Երեւանի դրամատիկական թատրոնում եւ նկարահանվել ֆիլմերում:

-Նախ որպես դերասան, ապա նաեւ որպես ՀՀ քաղաքացի, մեր երկրում գնահատված լինելու խնդիր ունեի՞ք:

-Փառք Աստծո, երբեք նման խնդիր չեմ ունեցել, անգամ այստեղ` ԱՄՆ-ում:

-Ներկայում ինչո՞վ եք զբաղվում:

-Մի մոնոներկայացման վրա, որն անգլերեն է, եւ եթե Աստված կամենա, կխաղամ ամերիկյան թատրոնում: Այդ թատրոնում արդեն 2 ներկայացում եմ խաղացել եւ 1 համերգ տվել:

-Ինչպե՞ս եք Ձեզ զգում ԱՄՆ-ում: Ի՞նչն է խանգարում լիարժեք լավ զգալուն:

-Միակ խանգարողը կարոտն է: Այն իրոք դժվար է հաղթահարել: 8 ամիս առաջ այցելել էի Հայաստան, ամեն ինչ նորմալ է:

-Կապեր ունե՞ք ԱՄՆ-ի հայ համայնքի հետ: "Հայկական հավաքներ" կազմակերպվո՞ւմ են:

-Իհարկե: Հաճախ հրավիրում են երգելու, եւ կազմակերպիչներին էլ իմ ներկայացումների եւ համերգների հրավիրատոմսեր եմ տալիս:

-Հեռվից հեռու հետեւո՞ւմ եք հայաստանյան մշակութային իրադարձություններին: Ինչպե՞ս կգնահատեք դրանք:

-Փայլուն: Հայաստանը դարեր շարունակ եղել է, կա եւ կմնա բարձր մշակութային արժեքներ ստեղծող երկիր:

-Մի շարք թատերական փառատոներ են կազմակերպվում Հայաստանում, որոնց շրջանակներում Ձեզ չենք տեսնում (ոչ որպես ժյուրիի անդամ, ոչ որպես մասնակից): Ինչո՞ւ:

-Վստահ եմ` շուտով կտեսնեք:

-Թատերասեր հանրությունը սկսում է մոռանալ Ձեզ. դա Ձեզ մտահոգո՞ւմ է:

-Դա էլ բնական է: Ժամանակն է ներկայանալ նոր աշխատանքով: Հանդիսատես-արտիստ կապը նորոգվում է նոր ներկայացմամբ, նոր դերով, նոր կատարմամբ:

-Վստահ եմ, որ մշտական բնակության չեք մեկնել ԱՄՆ: Ե՞րբ կվերադառնաք:


-Եվ լավ է, որ վստահ եք: Ու եթե մշտական չէ մեկնումս, ապա ո՞ր վերադարձիս մասին է խոսքը:

Զրուցեց

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ


Աղբյուր`http://www.report.am/news/culture/hovhannes-babaxanyan-amn.html

Կատեգորիա: Թատրոն | Դիտումներ: 1167 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Auth   (04.08.2012 09:55) [Նյութ]
I'm shoeckd that I found this info so easily.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0