Ուրբաթ, 19.04.2024, 22:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 20 » «Հայարտի» տարածքը «ՕԲՅԵԿՏԻ» լավ տեղ է
15:22
«Հայարտի» տարածքը «ՕԲՅԵԿՏԻ» լավ տեղ է
«Հայ Արտ» մշակութային կենտրոն
Օրերս Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը իր մոտ է հրավիրել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մշակութային հաստատությունների ղեկավարներին ու քննարկել նրանց ընթացիկ գործունեության եւ ծրագրերի հետ կապված հարցեր: Այս ինֆորմացիան զետեղված է նաեւ Երեւանի քաղաքապետարանի yerevan.am կայքում: «Առավոտի» տեղեկություններով, առավոտյան ժամը 11-ից մինչեւ 1:30-ը տեւած հանդիպման ընթացքում յուրաքանչյուր հաստատության պատասխանատու մանրամասն ներկայացրել է իր կենսագրությունը եւ ղեկավարած կառույցը, խնդիրները: Ամենավերջում, երբ հերթը հասել է «ՀայԱրտ» մշակութային կենտրոնին, որն արդեն 6 տարի ակտիվ աշխատում է, քաղաքապետն առաջարկել է դիտարկել վերջինի հետագա գործունեության նպատակահարմարությունը, նաեւ հետաքրքրվել, թե որքա՞ն է կենտրոնի տարածքը: 

Այս առիթով «ՀայԱրտի» տնօրեն Ռիտա Շառոյանից համապատասխան մեկնաբանություն խնդրեցինք: Նա ասաց, որ իր համար անակնկալ էր «ՀայԱրտի» հարցին այդկերպ անդրադառնալը. «Իսկ նպատակահարմա՞ր է նրա հետագա գործունեությունը, թե՞ ոչ, թող դատեն արվեստագետները, արվեստասերներն ու «ՀայԱրտի» այցելուները»:

Մաշտոցի 7ա հասցեում գտնվող «ՀայԱրտի» 14000 քմ տարածքը, խոստովանենք՝ շատ գայթակղիչ է. այսօրվա բիզնեսմենների տրամաբանությամբ, այնտեղ ինչ տեսակ օբյեկտ ասես՝ կարելի է հիմնել:

Ինչ վերաբերում է «ՀայԱրտին», նրա բարեկամների թվում են անվանի մտավորականներ ու արվեստագետներ՝ Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Գուրզադյանը, Հովհաննես Չեքիջյանը եւ ուրիշներ: Մշակութային այս օջախը զբաղվում է մշակույթի քարոզմամբ, ունի ֆիլմաշարեր՝ ազգային նվագարաններին, հայոց մեծերին, նաեւ պատմամշակութային հուշարձաններին նվիրված: «ՀայԱրտում» մշտապես կայանում են ստեղծագործական երեկոներ, ցուցահանդեսներ, անվանի մարդկանց հետ հանդիպումներ, այն սերտորեն համագործակցում է սփյուռքահայ արվեստագետների հետ նույնպես:


Աղբյուր`http://www.aravot.am/am/articles/culture/96726/view

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 1071 | Ավելացրեց: admin | Տեգեր: «Հայ Արտ» մշակութային կենտրոն, Կարեն Կարապետյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0