Հինգշաբթի, 02.05.2024, 01:18
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 25 » Հայաստան կժամանեն 10 ռուս նկարիչներ
19:00
Հայաստան կժամանեն 10 ռուս նկարիչներ
Հայաստան կժամանեն 10 ռուս նկարիչներ
«Հայկական ներկապնակ» փառատոնի շրջանակներում օգոստոսի 6-7-ը Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության 10 անդամներ, որոնք հայ 10 նկարիչների հետ միասին կմեկնեն Արցախ եւ կնկարեն հայկական բնաշխարհը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փառատոնի համակարգող Գագիկ Ավետիսյանը, Արցախ կատարած այցից հետո նկարիչների հաջորդ հանգրվանը կլինի Տաթեւը, որից հետո' Վայոց ձորը, Գյումրին, Լոռին, որտեղ նկարիչները կպատկերեն հայկական պատմամշակութային ժառանգությունը: Լոռիում 20 նկարիչներին կմիանան եւս հայ տասը նկարիչներ, որոնք եւս կսկսեն ստեղծագործել:

Գ. Ավետիսյանի խոսքով' նկարիչների ստեղծագործությունները սեպտեմբերի 2-ին կցուցադրվեն Հայաստանի նկարիչների միությունում, որը կնվիրվի Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին: Նախատեսվում է ցուցադրություն նաեւ Ռուսաստանում:

Փառատոնի համակարգողը նաեւ նշեց, որ առաջիկա օրերին 25 հայ նկարիչներ կաշխատեն Նոյեմբերյանում, Լոռիում, Կողբում եւ Սանահինում:

Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի նկարիչների միության, «Փյունիկ» բարեգործական միության եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության համատեղ ջանքերով:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659440/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 1339 | Ավելացրեց: admin | Տեգեր: նկարիչ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0