Հինգշաբթի, 25.04.2024, 03:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 2 » Հայաստանի երիտասարդական նվագախումբն ավարտեց իր համերգաշարը
20:19
Հայաստանի երիտասարդական նվագախումբն ավարտեց իր համերգաշարը
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ավարտեց իր 2010-2011թթ. համերգաշարը: Այս ժամանակահատվածում նվագախումբը ունեցավ լեփ –լեցուն հանդիսատեսով համերգներ, ուր իրենց անփոխարինելի տեղն ունեցան երիտասարդությունն ու տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները: Նվագախումբը սերտորեն համագործակցում է նաև «ՍՈՍ» մանկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի հետ` երեխաներին հրավիրելով իրենց բոլոր համերգներին: Ինչպես տեղեկացնում է նվագախմբի մամլո ծառայությունը, այս ամենի նպատակն է կրթել և զարգացնել հայ երիտասարդության երաժշտական ճաշակը, նպաստել երաժշտասեր հասարակության ընդլայնմանը:

Համերգաշարի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկան աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովը, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ջութակահար Ֆեն Նինը և այլոք: Սեպտեմբեր ամսից նվագախումբը կվերսկսի իր համերգաշարը, ինչպես նաև հյուրախաղերով հանդես կգա Օդեսայում կայանալիք «Օդեսան դիմավորում է ընկերներին» փառատոնում, Գերմանիայի Կարլզրուե քաղաքում, Բեռլինի «Konzerthaus» և Բրյուսելի «Palais Des Beaux-Arts»աշխարհահռչակ դահլիճներում: Բոլոր համերգները նվիրվելու են Հայաստանի անկախության 20-ամյակին:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/73632/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 642 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0