Հինգշաբթի, 25.04.2024, 12:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 24 » Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին վաղ բրոնզեդարյա բնակավայր է հայտնաբերվել
14:53
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին վաղ բրոնզեդարյա բնակավայր է հայտնաբերվել
բրոնզեդարյա բնակավայր
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին վաղ բրոնզեդարյա բնակավայր է հայտնաբերվել, որի գտածոները թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։

«Բնակավայրը մեր արշավախմբի կողմից հայտնաբերվել է հուլիսի 22-ին։ Տեղի իշխանությունները դրա գոյության մասին իմացել են նաեւ նախկինում եւ մեզ խնդրել են գալ, ուսումնասիրել տարածքը։ Ուսումնասիրություններից հետո ակնհայտ է դարձել, որ բնակավայրի մի մասը հողաշինական աշխատանքների հետեւանքով ավերվել է։ Ամեն դեպքում, այսօրվանից սկսված պեղումների արդյունքում հայտնաբերվել են աղորիքներ, ծեծիչներ, գնդաձեւ կավանոթների կանթեր, որոնք խիստ բնորոշ են Կուր-Արաքսյան մշակույթի վաղ փուլին։

Ինչ վերաբերում է պեղումների բուն ընթացքին, ներկայումս դրանք իրականացնում են միայն մեր արշավախմբի անդամներն ու զինծառայողներ։ Հետագայում նրանց կմիանան նաեւ մասնագետներ, այդ թվում՝ ֆրանսիացիներ եւ պեղող փորձված բանվորներ Երեւանից»,- ասաց Հակոբ Սիմոնյանը՝ հավելելով, որ գտնված բնակավայրը մոտակա գյուղերից բավական հեռու է. ամենամոտ՝ Խնածախ գյուղը 7 կմ հեռավորության վրա է։

Հարցին, թե որտեղ են պատրաստվում պահել գտածոները, նա պատասխանեց, որ նմուշներից առավել արժեքավորները, հնարավոր է, հանձնվեն Հայաստանի Պատմության թանգարանին, իսկ մնացած գտածոները կբաշխվեն տարբեր թանգարանների միջեւ։


Աղբյուր`http://news.am/arm/news/68893.html

Կատեգորիա: Հնագիտություն | Դիտումներ: 893 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0