Շաբաթ, 27.04.2024, 05:36
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 30 » Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին նվիրված միջոցառում Շվեյցարիայում
14:49
Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին նվիրված միջոցառում Շվեյցարիայում
Արեւիկ Մկրտչյանի եւ Աննա ՀարությունյանՀուլիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության անկախության քսանամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Շվեյցարիայի Տիսինո շրջանի Լոկառնո քաղաքի ցուցասրահներից մեկում տեղի ունեցավ հայ ժամանակակից կերպարվեստի բնագավառի երկու երիտասարդ նկարիչների` Արեւիկ Մկրտչյանի եւ Աննա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսը կազմակերպվել էր Շվեյցարիայի Տիսինո կանտոնի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նախաձեռնությամբ, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Լոկառնոյի բարեգործական կոմիտեի եւ մշակութային հարցերով կազմակերպական հանձնաժողովի ջանքերով:

Միջոցառմանը մասնակցում էին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, Տիսինոյի պետական եւ հանրային կառույցների, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ընթերցվեց  Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում մասնավորապես նշվում էր, որ Հայաստանի անկախության քսանամյակի միջոցառումների շարքում մշակութային նման միջոցառման կազմակերպումն արտահայտում է Հայաստանի որպես անկախ ու կայուն պետության վերաբերմունքը իր երկրի պատմության եւ ժառանգության հանդեպ` միաժամանակ ի ցույց դնելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով իր ապագան կերտելու Հայաստան պետության եւ հայ ժողովրդի ձգտումը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ցուցահանդեսի կազմակերպիչները` նշելով հայկական մշակույթի առանձնահատուկ գրավչությունն ու ինքնատիպությունը, հայ ժողովրդի ստեղծագործական զարմանահրաշ ունակությունները, որ չնայած բազմաթիվ դժվարություններին մշտապես զարգացել է ու նորանոր ստեղծագործություններ պարգեւել աշխարհին:  

Լոկառնոյում հայ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների աշխատանքների ցուցահանդեսը կգործի մինչեւ 2011 թ. հոկտեմբերի 28-ը:

Շվեյցարիայի իտալախոս մասում կազմակերպվող Հայաստանի անկախության 20 ամյակին եւ հայկական մշակույթին նվիրված միջոցառումների շարքում Լոկառնոյում նախատեսվում են նաեւ օգոստոսի 25-ին` Հայաստանին նվիրված ֆիլմի ցուցադրում, սեպտեմբերի 22-ին` Հայաստանում շվեյցարական KASA եւ "Արեվամանուկ" հումանիտար կազմակերպությունների գործունեության ներկայացումը,  հոկտեմբերի 8-ին` հայկական ավանդական խոհանոցի ներկայացում:

Տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։


Աղբյուր`http://www.report.am/news/culture/cucahandes-lokarno-hayastan-20-amyak.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 977 | Ավելացրեց: admin | Տեգեր: Աննա Հարությունյան, Արեւիկ Մկրտչյան, Լոկառնո, Շվեյցարիա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0