Ուրբաթ, 19.04.2024, 02:41
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 17 » Հայաստանի նախագահն ընդունել է ոսկերիչների պատվիրակությանը
15:52
Հայաստանի նախագահն ընդունել է ոսկերիչների պատվիրակությանը
 Հայաստանի նախագահն ընդունել է ոսկերիչների պատվիրակությանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` օգոստոսի 16-ին ընդունել է Հայ ոսկերիչների ասոցիացիայի (ՀՈԱ) նախագահ Գագիկ Գեւորգյանի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը շնորհավորել է Գագիկ Գեւորգյանին՝ ՀՈԱ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ոսկերիչներին միավորող ասոցիացիան իր բազմաթիվ ծրագրերով կնպաստի հայկական ոսկերչական արվեստի հետագա զարգացմանը:

Գագիկ Գեւորգյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է ասոցիացիայի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերն ու անելիքները: Հատկապես կարեւորվել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առիթով սեպտեմբերի 21-ին Երեւանում անցկացվող Հայ ոսկերիչների ասոցիացիայի առաջին ցուցահանդեսը, որին կմասնակցեն բազմաթիվ հայտնի ընկերություններ:

Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհի հայ ոսկերիչների միջեւ կապերի ընդլայնման, ինչպես նաեւ Հայաստանում ոսկերչության զարգացման հեռանկարներին:


Աղբյուր`http://news.am/arm/news/71144.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 842 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սերժ Սարգսյան, Գագիկ Գեւորգյան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0