Հինգշաբթի, 25.04.2024, 12:58
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 24 » Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը` օգոստոսի 25-ին
02:02
Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը` օգոստոսի 25-ին
Հայաստանի պարի պետական անսամբլ
Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում օգոստոսի 25-ին համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պարի պետական անսամբլը: Անսամբլի գլխավոր պարուսույցն է Ասատուր Կարապետյանը, իսկ երաժշտական մասի ղեկավարը' Հայկ Գրիգորյանը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ասատուր Կարապետյանը, իրենք յուրաքանչյուր տարի օգոստոսին ներկայանում են նմանատիպ հաշվետու համերգով: «Այս համերգին հանդիսատեսի դատին կհանձնվեն ինչպես նոր, այնպես էլ հին պարային համարներ»,- ասաց նա' հույս հայտնելով, որ այս անգամ եւս համերգը կանցնի բարձր մակարդակով: Ասատուր Կարապետյանը մտահոգություն հայտնեց, որ հայ հանդիսատեսը սկսել է քիչ հաճախել նմանատիպ համերգների, որի հիմնական պատճառը, ըստ նրա, նյութական խնդիրներն են: «Սակայն մեր համերգներին դահլիճները միշտ էլ լեփ-լեցուն են լինում, որի պատճառը թերեւս այն է, որ հայ հանդիսատեսը սիրում է Պարի պետական անսամբլի կատարումները»,- ասաց նա:

Նշենք, որ Հայաստանի պարի պետական անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում, Իսրայելում, Իրանում, Կիպրոսում, Չեխիայիում, Սլովակիայում, Ֆինլանդիայում, Հունգարիայում: Իսկ եգիպտացի արվեստաբան Ֆահրի Բարուջին Հայաստանի պարի պետական անսամբլի մասին ասել է. «Իմ երկարամյա կյանքի ընթացքում պարային անսամբլների շատ ելույթներ եմ տեսել, բայց այն, ինչ ցուցադրեցին հայկական ժողովրդական պարի արտիստները, գերազանցում է մյուս բոլոր պարային խմբերի ելույթները»:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661583/

Կատեգորիա: Պարարվեստ | Դիտումներ: 1481 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայաստանի պարի պետական անսամբլ, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետ, Օպերա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0