Հինգշաբթի, 18.04.2024, 13:42
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 13 » Հայաստանի պատմության թանգարանն ունի մոտ կես մլն ցուցանմուշ
13:13
Հայաստանի պատմության թանգարանն ունի մոտ կես մլն ցուցանմուշ
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի պատմության թանգարանն ունի մոտ կես միլիոն ցուցանմուշ: Այս տարի այն հարստացվել է 2 հազարով:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, այս տարի նախատեսվում է անցկացնել «Հելլենիստական դարաշրջան», Ջուղայի մշակույթին նվիրված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ ցուցահանդեսներ: Նախորդ տարիների համեմատ, թանգարան այցելություններն ավելացել են.այս տարվա հունիսի 30-ի դրությամբ' թանգարան է այցելել 18 հազար 793 այցելու: Թանգարանի այցելուների շարքերում կարելի է տեսնել դպրոցականների, զբոսաշրջիկների, ինչպես նաեւ հասարակ քաղաքացիների, որոնց հետաքրքում են Պատմության թանգարանի նոր ցուցանմուշները:

Նշենք, որ Հայաստանի պատմության թանգարանն այս տարվա 6 ամիսների ընթացքում անցկացրել է «Ուրարտու», «Թանգարանային գիշեր», «Գրավոր հիշողություն թանգարանային գիշերվա առթիվ», ինչպես նաեւ Ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցադրություններ: «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում թանգարան է այցելել 1300 այցելու:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/658241/

Կատեգորիա: Թանգարան-ցուցասրահներ | Դիտումներ: 821 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայաստանի պատմության թանգարան | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0