Ուրբաթ, 19.04.2024, 22:00
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 25 » Հայաստանի պետական երիարդական նվագախմբի համերգաշրջանի բացումը կկայանա Օդեսայում
03:15
Հայաստանի պետական երիարդական նվագախմբի համերգաշրջանի բացումը կկայանա Օդեսայում
Հայաստանի պետական երիարդական նվագախմբի
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2011-2012 թթ. համերգաշրջանի բացումը կկայանա Օդեսա քաղաքում «Օդեսան դիմավորում է ընկերներին» խորագրով փառատոնի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, իրենք արդեն սկսել են երաժշտական փորձերը փառատոնին մասնակցելու համար: Նրա խոսքով' Ուկրաինայում անցկացվելիք փառատոնից հետո նվագախումբը կայցելի եվրոպական երկրներ: Նվագախումբն առաջին հերթին կլինի Բեռլինի աշխարհահռչակ համերգասրահում, այնեւհետեւ ելույթներ կունենա Բրյուսելի «PALAIS DES BEAUX-ARTS» դահլիճում: «Այս հյուրախաղերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մեծ սիրով եւ խորին հարգանքով նվիրում է Հայաստանի անկախության 20 ամյակին»,- ասաց նա:

Նշենք, որ նվագախումբը' հանձին գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, չի մոռանում մանուկների մասին: Նրանք սերտորեն համագործակցում են «ՍՈՍ» հայկական բարեգործական հիմնադրամի' Կոտայքի մասնաճյուղի երեխաների հետ' հրավիրելով նրանց նվագախմբի բոլոր համերգներին: «Այս ամենն ունի մեծ նպատակ' կրթել եւ զարգացնել երիտասարդության երաժշտական ճաշակը, նպաստել երաժշտասեր հասարակության ընդլայնմանը»,- նշեց Ս. Սմբատյանը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/661730/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 789 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայաստանի պետական երիարդական նվագախ, փառատոն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Aakash   (29.07.2013 17:31) [Նյութ]
The answer of an exprte. Good to hear from you.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0