Ուրբաթ, 19.04.2024, 22:57
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 22 » Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն իր հյուրախաղերը կնվիրի ՀՀ անկախության 20-ամյակին
17:37
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն իր հյուրախաղերը կնվիրի ՀՀ անկախության 20-ամյակին
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Հայաստանի երիտասարդական նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Սերգեյ Սմբատյանն է, ավարտել է իր 2011թ. ձմեռ- գարուն ծավալուն համերգաշարը: Այս ժամանակահատվածում նվագախումբն ունեցել է լեփ-լեցուն հանդիսատեսով դասական բարձրաճաշակ համերգներ'աշխարհահռչակ մենակատարների, երաժիշտների մասնակցությամբ: Իսկ առջեւում հյուրախաղերն են:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը, սպասվում են նորանոր զարմանահրաշ համերգներ եւ, իհարկե, հյուրախաղեր դեպի Ուկրաինա: «Մենք կմասնակցենք «Օդեսան դիմավորում է ընկերներին» փառատոնին»,- ասաց նա' հավելելով, որ Ուկրաինայում անցկացվելիք փառատոնից հետո նվագախումբը կայցելի եվրոպական երկրներ: Նրա խոսքով' առաջին հերթին կլինեն Բեռլինի աշխարհահռչակ համերգասրահում, այնուհետեւ ելույթներ կունենան Բրյուսելի «PALAIS DES BEAUX-ARTS» դահլիճում: «Այս հյուրախաղերը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մեծ սիրով եւ խորին հարգանքով նվիրվում է Հայաստանի անկախության 20- ամյակին»,- ասաց նա:

Նշենք, որ նվագախումբը' հանձինս գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորի, չի մոռանում մանուկների մասին եւ սերտորեն համագործակցում է նաեւ «ՍՈՍ» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի երեխաների հետ'հրավիրելով նրանց նվագախմբի բոլոր համերգներին: «Այս ամենն ունի մեծ նպատակ'կրթել եւ զարգացնել երիտասարդության երաժշտական ճաշակը, նպաստել երաժշտասեր հասարակության ընդլայնմանը»,- ասաց Ս. Սմբատյանը:


Աղբյուր`http://armenpress.am/arm/news/659227/

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 597 | Ավելացրեց: admin | Տեգեր: Հայաստանի պետական երիտասարդական նվա | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0