Ուրբաթ, 19.04.2024, 14:25
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 8 » «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը տարիների ընթացքում իսկապես կկատարելագործվի». Ա. Սարյան
20:39
«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը տարիների ընթացքում իսկապես կկատարելագործվի». Ա. Սարյան
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ավարտեց իր 2011թթ. ձմեռ- գարուն ծավալուն  համերգաշարը: Այս ժամանակահատվածում  նվագախումբն ունեցավ  լեփ –լեցուն հանդիսատեսով  դասական բարձրաճաշակ համերգներ`աշխարհահռչակ մենակատարների, երաժիշտների հետ: Առջևում հյուրախաղերն են...

«Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հիրավի երիտասարդական է` դա զգացվում է նաև նրանց կատարման նյուանսներում և այդ երիտասարդական շնչով ու ոգով շատ կարևոր գործունեություն է անցկացնում մեր հանրապետության երաժշտական կյանքում`նվագախմբի կողմից կազմակերպվել են բազմաթիվ փառատոններ, որոնք ներկայացնում են նաև հայ կոմպոզիտորների գեղարվեստորեն արժեքավոր ստեղծագործությունները: Երիտասարդությունը գեղեցիկ բան է` ուժով լեցուն և ունի իր արժանիքները», - mardik.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանը` նշելով, որ  կան բոլոր խոստումնալից և հեռանկարային նախադրյալները, որ տարիների ընթացքում մենք կունենանք կատարելագործված նվագախումբ իր երիտասարդ դիրիժորի գլխավորությամբ: Նա կարևորեց, որ նվագախումբն անդրադառնում է հայ երաժշտական արվեստի նշանավոր դեմքերի հոբելյանական տարեցներին, ներկայացնելով նրանց ստեղծագործությունները:

Նշենք, որ նվագախումբը չի մոռանում մանուկների մասին և սերտորեն համագործակցում  է նաև «ՍՈՍ» մանկական գյուղեր Հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղի երեխաների հետ`հրավիրելով նրանց նվագախմբի  բոլոր համերգներին: Այս ամենն ունի մեծ  նպատակ`կրթել և զարգացնել երիտասարդության երաժշտական ճաշակը, նպաստել երաժշտասեր հասարակության ընդլայնմանը:

Ինչպես տեղեկացնում են նվագախմբի լրատվական ծառայությունից, առջևում սպասվում են նորանոր զարմանահրաշ համերգներ և, իհարկե,  հյուրախաղեր դեպի Ուկրաինա /Օդեսա/ «Օդեսան դիմավորում է ընկերներին» փառատոնի շրջանակներում և Եվրոպական  երկրներ` Գերմանիա/ Բեռլին, «KONZERTHAUS»  աշխարհահռչակ դահլիճում, Կարլզրուե և Բելգիա/Բրյուսելի, «PALAIS DES  BEAUX-ARTS» դահլիճում: Նշենք նաև, որ այս հյուրախաղերը մեծ սիրով և խորին հարգանքով նվիրվում է  Հայաստանի անկախության 20 ամյակին:


Աղբյուր`http://mardik.am/am/news/2011/07/07/hpen-0707

Կատեգորիա: Ծլնգոցից մինչև զրնգոց | Դիտումներ: 670 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0