Երեքշաբթի, 06.12.2022, 13:54
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 15 » Հայաստանի Խոսրովի արգելոցի խաչքարերն ու եկեղեցիները կվերականգնվեն
13:41
Հայաստանի Խոսրովի արգելոցի խաչքարերն ու եկեղեցիները կվերականգնվեն
Խոսրովի արգելոց
ՀՀ կառավարութունը հաստատել է Խոսրովի արգելոցի տարածքում տեղակայված պատմամշակութային հուշարձանների վերականգնման ծրագիրը։ Ինչպես լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արգելոցի տարածքում դիտարկում անցկացնելու համար պետբյուջեից շուրջ 22 հազար դոլար է հատկացվել։

Ըստ նրա՝ վերականգնման ծրագիրն ընդունվել է հանրապետության Արարատի մարզում հուշարձանների պահպանման միջոցառումների շրջանակներում։

«Խոսրովի արգելոց-թանգարանը մեծ հետաքրություն է ներկայացնում ինչպես գիտական, այնպես էլ տնտեսական տեսանկյունից։ Այստեղ գտնվում են  ավելի քան 300 յուրատեսակ պատմամշակութային հուշարձաններ՝ եկեղեցիներ, մատուռներ, ամրոցներ, խաչքարեր և այլն»,- ընդգծեց նախարարը։

Նա ավելացրեց, որ արգելոցը շատ հետաքրքիր էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից։

«Այն բանից հետո, երբ մենք կպարզենք, թե ինչպիսին է իրավիճակը, և որ հուշարձանները վերականգնման կարիք ունեն, 4-5 տարվա ընթացքում կլուծվեն ամենահրատապ խնդիրները։ Իսկ ընդհանուր առմամբ ծրագիրը կտևի շուրջ 15 տարի»,- ավելացրեց Պողոսյանը։

Խոսրովի արգելոցը ՀՀ Արարատի մարզի բնապահպանողական գոտի է։ Այն հիմնվել է մ.թ. IV դարում Խոսրով արքայի կողմից, 1958թ.-ին ստացել է արգելոցի կարգավիճակ։


Աղբյուր`http://ar.newsarmenia.ru/arm1/20110714/42491039.html

Կատեգորիա: Հուշարձաններ | Դիտումներ: 1290 | Ավելացրեց: admin | Տեգեր: Խոսրովի արգելոց | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 David   (06.01.2014 01:45) [Նյութ]
Ah yes, nicely put, eveonrye.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0