Ուրբաթ, 29.03.2024, 11:37
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հունիս » 28 » Հայաստանում արվեստը կառավարելու կուլտուրան դեռ զարգացած չէ. Մերի Պատվականյան
20:16
Հայաստանում արվեստը կառավարելու կուլտուրան դեռ զարգացած չէ. Մերի Պատվականյան
TEMPUS ծրագիր
Հայաստանում Եվրամիության TEMPUS ծրագիրը գործում է արդեն մոտ 10 տարի:

2010 թվականի հունվարին մրցույթը շահել և ծրագրին մասնակցելու հնարավորություն են ստացել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան:

Ծրագիրը, որ շարունակվելու է մինչև 2013 թվականը, նպատակ ունի այս երկու բուհերում ներմուծել արտմենեջմենթ առարկան:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի միջազգային կապերի վարիչ Մերի Պատվականյանը նշեց. «Արվեստի շուկան պահանջում է ստեղծել արվեստը կառավարողների խումբ, և քանի որ Հայաստանում արվեստը կառավարելու, միջազգայնացնելու կուլտուրան դեռ զարգացած չէ, ծրագրի շրջանակներում մեր առաջնային նպատակն է ստեղծել խորհրդատվական մարմին»:

Նշենք, որ այսօր Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում ծրագիրը շահած երկու ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր հանդիպում, որի ավարտին պետք է ձևավորվեր նշված խորհրդատվական մարմինը և իրականացվեին համապատասխան քննարկումներ, ներկայացվեին առաջարկներ հետագա գործունեության վերաբերյալ:


Աղբյուր`http://1in.am/arm/armenia_arts_24513.html

Կատեգորիա: Իրադարձություններ | Դիտումներ: 759 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հունիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0