Չորեքշաբթի, 24.04.2024, 11:34
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 7 » Հայաստանում համերգներ կտա Պետերբուրգի ռուսական պետական համերգային նվագախումբը
15:21
Հայաստանում համերգներ կտա Պետերբուրգի ռուսական պետական համերգային նվագախումբը
 Պետերբուրգի ռուսական պետական համերգային նվագախումբ
Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանում (Գյումրի, Երևան) համերգներով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի ռուսական պետական համերգային նվագախումը (գեղարվեստական ղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Վլադիմիր Պոպով): Ծրագրում ընդգրկված են Պ. Ի. Չայկովսկու, Ո. Գորոդովսկու, Կորոբեյնիկի, Վ. Անդրեևի, Վ. Դմիտրիևի, Մ. Տարիդասի, Ա. Խաչատրյանի, Ն. Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործություններից:

Երևանյան համերգը տեղի կունենա Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում` սեպտեմբերի 2-ին:

Համերգներն իրականանալու են ՀՀ մշակույթի նախարարության հրավերով հայ-ռուսական համագործակցության շրջանակներում, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Նվագախմբի մեջ ընդգրկված են տարբեր տարիքի և սերնդի 32 երաժիշտներ: Նվագախումբը հանդես է գալիս դասական ամենատարբեր ստեղծագործություններով: Խմբի ծրարգում ընդգրկված է նաև Արամ Խաչատրյանի Սուսերով պարը: Նրանք հանդես են եկել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում:

ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Պոպովը ծնվել է 1945 թ-ին: Ավարտել է Նովոսիբիրսկի և Լենինգրադի (Սանկ-Պետերբուրգ) կոնսերվատորիաները, երկար տարիներ եղել է դասախոս: Պոպովը երկար տարիներ համագործակցել է ժամանակակից ամենահայտնի երաժիշտների և երաժշտախմբերի հետ:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75478/

Կատեգորիա: Սպասեք շուտով... | Դիտումներ: 959 | Ավելացրեց: admin | Տեգեր: Սանկտ Պետերբուրգ | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Messie   (13.12.2013 11:19) [Նյութ]
Thanks for inrdutocing a little rationality into this debate.

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0