Հինգշաբթի, 08.12.2022, 20:08
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Օգոստոս » 16 » Հայաստանում կբացվի «Կերպարանափոխություն» ցուցահանդեսը
13:39
Հայաստանում կբացվի «Կերպարանափոխություն» ցուցահանդեսը
 «Կերպարանափոխություն» ցուցահանդեսը
Օգոստոսի 16-ին` ժամը 18:00-ին, Հայաստանի Նկարիչների միությունում կբացվի ֆլորիստիկայի և ֆիտոկոլաժների «Կերպարանափոխություն» ցուցահանդեսը: Առաջին անգամ Հայաստանում իրականացվող նախագծի կազմակերպիչներն են Մոսկովյան «Ֆլորիսսիմա» Միջազգային ստեղծագործական ասոցիացիան, Հայաստանի Նկարիչների միությունը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը:

Ցուցադրությունը ներառում է 60 հեղինակային աշխատանքներ Մոսկվայից, Վլադիմիրից, Յարոսլավլից, Յուժնո-Սախալինսկից, այլ ռուսական քաղաքներից, ինչպես նաև Մինսկից: Իրենց ստեղծագործությունները կներկայացնեն հատուկ Մոսկվայից ժամանած «Ֆլորիսսիմայի» վարպետներ Օլգա Գոնորևան, Գալինա Նեխորոշևան, Լիդիա Լյապինկովան, Ալբինա Ուստյուժանինովան, Եկատերինա Ֆեդովան` նախագահ, գեղեցկության մագիստրոս Իննա Մակեևայի գլխավորությամբ:

Հայաստանից մասնակցում են ֆլորիստ-դիզայներ, «Ֆլորիսսիմա» Ծաղկային արվեստի դպրոցի դասախոս Վարսենիկ Զարգարյանն ու Ռուսաստանի և Հայաստանի Նկարիչների միության անդամ, նկարիչ Նելլի Դանիելյանը: Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենան վարպետության դասեր: Ցուցահանդեսը Երևանում բաց կլինի մինչև օգոստոսի 25-ը, հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամլո ծառայությունը:


Աղբյուր`http://www.panarmenian.net/arm/news/75865/

Կատեգորիա: Կերպարվեստ | Դիտումներ: 867 | Ավելացրեց: admin | Տեգեր: ցուցահանդես, Հայաստանի Նկարիչների միություն | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 1
0  
1 Rajendraprasad   (01.08.2012 21:45) [Նյութ]
That's way the bestest aenswr so far!

Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0