Շաբաթ, 27.04.2024, 03:19
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2013 » Փետրվար » 14 » Հայաստանում մեկնարկում է «Հակամարտություն եւ հաշտեցում» միջազգային կինոփառատոնը
03:14
Հայաստանում մեկնարկում է «Հակամարտություն եւ հաշտեցում» միջազգային կինոփառատոնը
Հակամարտություն եւ հաշտեցում» միջազգային կինոփառատոն
Երեւանում, Փետրվարի 13-ին, բացվել է «Հակամարտությունը եւ հաշտեցումը Կենտրոնական-Արեւելյան Եվրոպայի կինոմշակույթում» միջազգային կինոփառատոնը:

Փառատոնը մեկնարկում է «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի ցուցադրությամբ՝ այսօր ժամը  20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում:

Այս տարվա փետրվարի 13-ից մինչեւ ապրիլի 10-ը Եվրոպայի եւ ԱՄՆ հայտնի ֆիլմարտադրողների 9 մրցանակակիր ֆիլմեր, որոնք անդրադառնում են հակամարտության, հաշտեցման, մարդկային խիզախության, կարեկցանքի զգայուն թեմաներին, կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

Կինոփառատոնի նպատակն է կինոարվեստի միջոցով հայաստանյան հասարակությանը եւ մասնավորապես երիտասարդներին ներկայացնել Կենտրոնական-Արեւելյան Եվրոպայում հակամարտություններից եւ հաշտեցումից քաղված դասերը:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսն ասել է. «Արվեստը հզոր գործիք է: Այս ֆիլմերից շատերն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում, եւ դրանք ներկայացնում են մարդկային սրտառուչ պատմություններ: Եկեք ոգեշնչվենք այն մարդկանց օրինակով, ովքեր ունեցան այլ մարդկանց մասին հոգ տանելու քաջություն՝ սովորական մարդիկ, ովքեր արտասովոր քայլեր արեցին՝ պաշտպանելու մարդկային արժանապատվությունը: Նրանց օրինակը կարող է օգնել մեզ այսօր կառուցելու ավելի լավ աշխարհ»:

«Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարության աջակցության շնորհիվ ֆիլմերի ցուցադրությունն անվճար է, եւ փառատոնը բաց է բոլորի համար:

Կինոփառատոնը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Բուլղարիայի, Չեխիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Ուկրաինայի դեսպանությունների համատեղ ջանքերով:


Աղբյուր` http://news.am/arm/news/140098.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 825 | Ավելացրեց: admin | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0