Շաբաթ, 20.04.2024, 13:16
Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS

Ջուռնալ



Գլխավոր » 2011 » Հուլիս » 26 » Հայաստանում նախատեսվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային կրկեսային փառատոն անցկացնել
16:58
Հայաստանում նախատեսվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային կրկեսային փառատոն անցկացնել
 կրկես
Հայաստանում նախատեսվում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային կրկեսային փառատոն  անցկացնել։ Հուլիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը։

«Ես միշտ երազել եմ, որ Երեւանում Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային կրկեսային փառատոն  անցկացվի, եւ ներկայումս համապատասխան ոլորտի պրոֆեսիոնալների հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի նման զանգվածային նախագիծ անցկացվի։ Իմ որդին՝ կրտսեր Սոս Պետրոսյանը, ով ապրում է Գերմանիայում, մեր համակարգողն է եւ բանակցություններ վարում մեր արտասահմանցի գործընկերների հետ։ Արդեն հայտնի է, որ փառատոնին կմասնակցեն ներկայացուցիչներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից եւ այլն»,- ասաց Սոս Պետրոսյանը՝ միաժամանակ չնշելով, թե կոնկրետ երբ է անցկացվելու փառատոնը:

Խոսելով վերանորոգման շրջանում կոլեկտիվի աշխատելու մասին՝ Պետրոսյանը խոստացավ, որ կրկեսի գործունեությունն այդ ընթացքում չի դադրեցվելու։ «Հնարավոր է՝ շարժական կրկես ունենանք, որով մեր դերասանները կշրջագայեն ոչ միայն Հայաստանի մարզերով, այլ կմեկնեն արտասահման»,- ասաց Սոս Պետրոսյանը:

Նշենք, որ վեանորոգումից առաջ կրկեսի վերջին ներկայացումը տեղի կունենա հուլիսի 31-ին։ Կրկեսի բացումը նախատեսված է 2013 թվականին։


Աղբյուր`http://news.am/arm/news/69008.html

Կատեգորիա: Միջոցառումներ | Դիտումներ: 688 | Ավելացրեց: admin | Տեգեր: Լեոնիդ Ենգիբարյան, կրկես | Ռեյտինգ: 0.0/0
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Նյութեր ավելացնելու համար հարկավոր է գրանցվել:
[ Գրանցվել | Մուտք ]

Website translator

Գլխավոր մենյու

Եղանակ և Ժամ

Ancient Armenian Calendar

Ռադիո

Որոնում

Օրացույց

«  Հուլիս 2011  »
ԵրկԵրքՉրՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Վիճակագրություն



Ancient Armenian Calendar


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0